օր.`
  • Թումանյան
  • Աղայան
  • Շեքսպիր
  • Ներսը և դուրսը
  • Հեսսե
  • Մեծամոր
  • Հրանտ Մաթևոսյան
  • Մատյան Ողբերգության
  • Նարեկացի
  • Աստվածաշունչ
1 ԴՐԱՄ Մեկ դրամ աշխարհով մեկ
1 DRAM One dram worldwide

Կայքի Օգտագործման Պայմանները

Թարմացվել է 21 Հոկտեմբեր, 2017 թ. 

Բարի՛ գալուստ 1Dram ինտերնետային կայք (այսուհետ՝ «Մենք», «Մեր», «Մեզ», «Կայք», «Համակարգ», «www.1dr.am», «www.1dram.am», «www.1dram.com»):

Խնդրում ենք ուշադիր կարդալ ստորև նշված կանոններն ու պայմանները։

1. Կիրառությունը և պայմանների ընդունում.

1.1. Սույն փաստաթղթում ներկայացված պայմանները կարգավորում են Ձեր (այսուհետ՝ «Դուք», «Ձեզ», «Ձեր», «Օգտատեր») կողմից «Մեկ Դրամ» ՍՊ ընկերության կայքից և  ծառայություններից, ծրագրային ապահովումներից և արտադրանքից օգտվելու կարգը  (այսուհետ՝ «Ծառայություն»)՝ ի թիվս այլ կանոնակարգերի, որոնք 1Dram-ը կարող է պարբերաբար հրապարակել։ Սույն փաստաթուղթը և Կայքի այլ նմանատիպ կանոններն ու կանոնակարգերը, այսուհետ համատեղ կկոչվեն «Կայքի քաղաքականություն»։ Կայք  մուտք գործելիս կամ ծառայություններից օգտվելիս Դուք համաձայնվում եք Կայքի քաղաքականությանը և պարտավորվում պահպանել դրանք։  Խնդրում ենք չօգտվել Կայքի Ծառայությունից, եթե համաձայն չեք  Կայքի քաղաքականությանը: Սույն փաստաթուղթը հանդիսանում է իրավաբանորեն պարտավորեցնող Համաձայնագիր Կայքի և Ձեր միջև՝ որպես դրա Oգտատեր։  

1.2. Դուք չեք կարող օգտվել Ծառայությունից և չեք կարող համաձայնել Կայքի քաղաքականությանը, եթե.
1.2.1 Ձեր տարիքը թույլ չի տալիս կնքել պայմանագիր։
1.2.2 Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը (որի ռեզիդենտն եք հանդիսանում  Դուք, կամ  որի տարածքում եք գտնվում՝ Կայքից օգտվելիս) արգելում է Ձեզ օգտվել մատուցվող ցանկացած ծառայությունից:  

1.3 
Դուք ընդունում և համաձայնում եք, որ 1Dram-ը կարող է ցանկացած պահի փոխել Կայքի քաղաքականության ցանկացած պայման (այուհետ՝ Պայման)՝ հրապարակելով Պայմանի համապատասխան փոփոխությունները Կայքում։ Շարունակելով օգտվել Ծառայություններից և Կայքից՝ Դուք հաստատում եք, որ համաձայն եք փոփոխված Պայմաններին։   Պայմանները չեն կարող փոխվել կամ լրացվել, ոչ մի այլ եղանակով, բացի 1Dram-ի կողմից կամ լիազորված ներկայացուցչի կողմից՝ գրավոր ձևով։ 

1.4 Պայմանները չեն կարող փոխվել կամ լրացվել, ոչ մի այլ եղանակով, բացի 1Dram-ի կողմից կամ լիազորված ներկայացուցչի կողմից՝ գրավոր ձևով։ 

2. Ծառայությունների մատուցում

2.1 «Մեկ Դրամ» ՍՊ ընկերությունը, որի հետ Դուք Համաձայնագիր եք կնքում, ՀՀ Իրավաբանական անձանց Պետական Ռեգիստրի կողմից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված Իրավաբանական անձ է: Ընկերությունը կարող է Ձեզ հաշիվներ ներկայացնել մատուցվող ծառայությունների կամ դրանց մի մասի համար։

2.2 
Կայքի Ծառայություններից օգտվելու համար Դուք պետք է գրանցվեք կայքում՝ որպես Օգտատեր: 1Dram-ն իրավունք է վերապահում, հետագայում, առանց կանխավ զգուշացնելու, Օգտատերերի համար դադարեցնել կամ սահմանափակել որոշակի Ծառայություններ, կամ առաջադրել այլ պայմաններ՝ ըստ 1Dram-ի հայեցողության։  

2.3 
1Dram-ը կարող է ստեղծել, փոփոխել, բարելավել, պայմաններ առաջադրել, դադարեցնել կամ չեղարկել մատուցվող ցանկացած Ծառայություն (կամ դրա մի մասը), առանց Օգտատերերին այս մասին կանխավ զգուշացնելու, բացառությամբ վճարովի Ծառայությունների, եթե նման փոփոխություններ կարող են բացասաբար ազդել վճարովի ծառայության Օգտատերերի գոհունակության վրա։  

2.4 
Որոշ Ծառայություններ կարող են մատուցվել 1Dram-ի հետ փոխկապակցված անձանանց կողմից՝  1Dram-ի անունից և հանձնարարությամբ։

3. Ընդհանուր պայմաններ Օգտատերերի համար

3.1 Որպես Ձեր կողմից Կայքին հասանելիության և օգտագործման համար անհրաժեշտ պայման՝ Դուք սույնով հաստատում եք, որ Կայքից և Ծառայություններից օգտվելիս Դուք գործում եք ՀՀ օրենսդրությանբ սահմանված պահաջներին համապատասխան:  

3.2 Դուք հաստատում եք, որ Կայքը և Ծառայությունները օգտագործելու եք բացառապես Ձեր անձնական և ներքին նպատակներով:  Հաստատում եք, որ Դուք. 3.2.1 Չեք պատրաստվում պատճենել, վերարտադրել, բեռնել, վերահրատարակել, վաճառել, փոխանակել, տարածել կամ վերավաճառել որևէ Ծառայություն, կամ որևէ տեղեկատվություն, տեքստ, պատկեր,  գրաֆիկ, տեսանյութեր, ձայներ, տեղեկագրքեր, ֆայլեր, տվյալների բազաներ, ցուցակներ, և այլն, որոնք հասանելի են կայքում (այսուհետ՝ Կայքի բովանդակությունը)։
3.2.2 Չեք պատրաստվում պատճենել, վերարտադրել, բեռնել, հավաքել կամ այլ կերպ օգտագործել Կայքի բովանդակությունը՝ 1Dram-ի հետ մրցակցող որևէ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու կամ այլ առևտրային նպատակներով:  Կայքի բովանդակության կամ ցանկացած տվյալի օգտագործումը, որն ուղղակի կերպով թույլատված չէ սույն կանոններով, արգելվում է:  

3.3 
Դուք պարտավորվում եք ծանոթանալ Կայքի Գաղտնիության քաղաքականությանը, որը կարգավորում է Օգտատերերի՝ Կայքի կամ դրա հետ փոխկապակցված անձանց մոտ առկա անձնական տվյալների պաշտպանությունն ու օգտագործումը: Դուք ընդունում եք Գաղտնիության քաղաքականությունը և տալիս եք Ձեր համաձայնությունը՝ այդ Քաղաքականության համաձայն Ձեր անձնական տվյալների օգտագործման համար:    

3.4 Դուք հաստատում եք, որ չեք կատարի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել Կայքի հետադարձ կապի համակարգի ամբողջականության խախտմանը, ինչպես օրինակ. Ձեր իսկ մասին դրական արձագանքներ թողնելով, այլ Օգտատիրոջ կամ երրորդ անձի տվյալները օգտագործոլով, կամ Կայքի կամ մեկ այլ Օգտատիրոջ մասին չհիմնավորված բացասական արձագանք թողնելով: 

4. Օգտատերերի հաշիվները

4.1 Օգտատերը պետք է գրանցվի Կայքում Ծառայությունից օգտվելու կամ դրանց նկատմամբ հասանելիություն ձեռք բերելու համար: Մեկ Օգտատերը կարող է գրանցել միայն մեկ հաշիվ, բացառությամբ Կայքի կողմից տրված հատուկ թույլտվության դեպքերի: 1Dram-ն իրավունք ունի չեղարկել կամ ջնջել հաշիվը, եթե հիմք ունի ենթադրելու, որ Օգտատերը ունի  միառժամանակ գրանցված կամ իր կողմից վերահսկվող երկու և ավելի հաշիվներ: Հետագայում Կայքը կարող է մերժել Օգտատիրոջ գրանցման հայտը։  

4.2 Գրանցման պահին Կայքը նշանակում է հաշիվ և ստեղծում հաշվի նույնականացման համարը և գաղտնաբառ (գաղտնաբառն ընտրվում է գրանցված Օգտատիրոջ կողմից գրանցման պահին)՝ յուրաքանչյուր գրանցված Օգտատիրոջ համար:    

4.3 
Նույնականացման համարի և գաղտնաբառի համադրությունը բացառիկ են յուրաքանչյուր հաշվի համար և տարբերվում են մնացած  հաշիվներից:  Յուրաքանչյուր Օգտատեր պատասխանատու է իր նույնականացման համարի և գաղտնաբառի գաղտնիությամ պահմանման համար և չի կարող փոխանցել դրանք կամ տրամադրել երրորդ անձի՝ օգտագործման նպատակով, բացառությամբ այն դեպքերի, երբ երրորդ անձը օրենքով սահմանված կարգով լիազորված է Օգտատիրոջ կողմից:  Օգտատերը պարտավորվում է անմիջապես տեղեկացնել Կայքի անձնակազմին, եթե հիմք ունի ենթադրելու, որ տեղի է ունեցել իր հաշվի և գաղտնաբառի ապօրինի օգտագործում, կամ տեղի է ունեցել հաշվի անվտանգության որևէ այլ խախտում:  

4.4 
Օգտատերը հաստատում է, որ իր հաշվի անվան տակ կատարվող ցանկացած գործողությունը, (ներառյալ, բայց չսահմանափակվելով հետևյալով. ընկերության կամ ապրանքների մասին տեղեկատվության  տեղադրում, ցանկացած լրացուցիչ համաձայնության կամ կանոնի համաձայնելու մասին հավաստող հաստատման կոճակի սեղմում, բաժանորդագրում, ծառայությունների համար վճարում, էլեկտրոնային նամակագրություն և այլն) կդիտարկվի որպես Օգտատիրոջ կողմից կատարվող կամ նրա կողմից թույլատրված:    

4.5 Օգտատերը գիտակցում է, որ իր հաշվի՝ այլ անձանց կողմից բազմակի օգտագործումը կարող է վնաս հասցնել Կայքին կամ դրա հետ փոխկապակցված անձանց, ուստի Օգտատերը պարտավորվում է փոխհատուցել հաշվի նման օգտագործման արդյունքում 1Dram-ին կամ մեկ այլ Oգտատիրոջ հասցված նյութական վնասը կամ բաց թողնված օգուտը՝ դրա առկայության դեպքում: Օգտատերը ընդունում է նաև, որ իր հաշվի բազմակի օգտագործման դեպքում իր իսկ կրած վնասները ենթակա չեն փոխհատուցման Կայքի կողմից, եթե օգտագործումը թույլատրվել է իր կողմից: Հաշվի բազմակի օգտագործման արդյունքում երրորդ անձանց, Կայքին կամ այլ Oգտատիրոջ հասցված վնասի կամ այլ խախտման դեպքում Կայքը իրավունք ունի դադարեցնել կամ ջնջել հաշիվը՝ առանց Օգտատիրոջ համաձայնության:

5. Օգտագործման համաձայնագիր

5.1 Դուք երաշխավորում և համաձայնում եք, որ. 
5.1.1 Ունեք լիակատար լիազորություն  ընդունելու Պայմանները, տրամադրելու լիցենզիա և թույլտվություն սույն Համաձայնագրով նախատեսված պարտավորությունները կատարելու համար:
5.1.2 Կօգտագործեք Կայքը և Ծառայությունները միայն փոխանակման և առևտրային (այսուհետ՝ բիզնես) նպատակներով:
5.1.3 Գրանցման ժամանակ Ձեր տրամադրած հասցեն, Ձեր հիմնական բնակատեղին կամ հիմնական բիզնես հասցեն է: Այս դրույթի նպատակների համար առանձին հասցե չի համարվի մասնաճյուղը կամ կապի գրասենյակը և Ձեր հիմնական բիզնեսի վայրը կդիտվի որպես Ձեր գլխավոր գրասենյակ:  

5.2 
Որպես Կայքի գրանցման գործընթացի մաս անդամագրվողից պահանջվում  է տրամադրել տեղեկություն կամ նյութեր Ձեր, կամ ապրանքների/ծառայությունների վերաբերյալ: Յուրաքանչյուր գրանցվող Օգտատեր երաշխավորում և համաձայնում է, որ.
5.2.1 Գրանցման ընթացքում ներկայացված կամ, Կայքի ծառայության օգտագործման  շարունակության ողջ ընթացքում տրամադրված տեղեկատվությունը և նյութը ճշմարիտ է, ճշգրիտ, ընթացիկ և ամբողջական:
5.2.2 Դուք կպահպանեք, ուղղումներ կանեք տեղեկությունները և նյութերը որպեսզի դրանք լինեն, ճշգրիտ, ընթացիկ և ամբողջական:  

5.3 
Անդամագրվելու դեպքում Դուք համաձայնվում եք  Ձեր կոնտակտային տեղեկությունների ներառումը Մեր փոխանակողների և/կամ գնորդների համար նախատեսված շտեմարանում և լիազորում 1Dram կայքին փոխանցել Ձեր  կոնտակտային տվյալները մյուս օգտվողների հետ կամ այլ կերպ օգտագործել Ձեր անձնական տվյալները, համաձայն Գաղտնիության քաղաքականության կանոնակարգի:  

5.4 
Դուք երաշխավորում և համաձայնում եք, որ.
5.4.1 Պարտավոր և պատասխանատու եք ինքնուրույն ձեռք բերելու երրորդ կողմի լիցենզիաները և թույլտվությունները, մինչ որևէ նյութ հրապարակելը, զետեղելը կամ ցուցադրելը։ 5.4.2     Չեք խախտի  երրորդ կողմի որևէ օգտվողի հեղինակային իրավունքի, արտոնագրի, ապրանքային նշանի, առևտրային անվանումի, առևտրային գաղտնիքների կամ որևէ այլ անձնական կամ գույքային իրավունքները:
5.4.3 Իրավունք ունեք և լիազորված եք վաճառել, փոխանակել, տարածել, արտահանել կամ առաջարկել վաճառել օգտագործողի բովանդակության մեջ նկարագրված ապրանքները կամ ծառայությունները, եթե չի խախտվում Երրորդ կողմի իրավունքները:
5.4.4 Դուք կամ Ձեր ներկայացուցչությունները որևէ առևտրային սահմանափակումների, պատժամիջոցների կամ որևէ այլ երկրի, միջազգային կազմակերպության կամ իրավասության կողմից ընդունված այլ իրավական սահմանափակումներ չունեք։  

5.5 
Դուք երաշխավորում և համաձայնվում եք, որ Դուք որևէ նյութ կամ հայտարարություն, որը կներկայացնեք կզետեղեք կամ կցուցադրեք.
5.5.1 Պետք է լինի ճշմարիտ, ճշգրիտ, ամբողջական և օրինական:
5.5.2 Չպետք է լինի ապակողմնորոշող կամ խաբուսիկ:
5.5.3 Չպետք է պարունակի տեղեկատվություն, որը զրպարտող, սպառնացող վիրավորական կամ անբարոյական է հարձակողական, սեռական ակնարկ կամ անչափահասների համար վնասակար:
5.5.4 Չպետք է պարունակի տեղեկատվություն, որը խրախուսում է խտրականություն կամ նպաստում է ռասայի, սեռի, կրոնի, ազգության, հաշմանդամության, սեռական կողմնորոշման կամ տարիքի վրա հիմնված խտրականությանը:
5.5.5 Չպետք է խախտի պայմանների կիրառելի կամ այլ լրացուցիչ պայմանների ցանկացած կիրառելի համաձայնագրերը և ապրանքների ցուցակման քաղաքականությունը:
5.5.6 Չպետք է խախտի որևէ կիրառելի օրենքներ և կանոններ որը կսահմանափակի կառավարող արտահանման վերահսկողությունը, սպառողների պաշտպանությունը, անարդար մրցակցությունը, կամ կխթանի կեղծ գովազդը և ցանկացած գործողություն, որը կարող է խախտել գործող օրենքները և կանոնները։
5.5.7 Չպետք է պարունակի որևէ այլ կայքէջերի հղում որը անմիջականորեն կամ անուղղակիորեն  ներառում է այնպիսի բովանդակություն, ինչը կարող է խախտել պայմանները։  

5.6 
Դուք երաշխավորում և համաձայնվում եք. 
5.6.1 Կիրականացնեք Ձեր գործունեությունը Կայքում օրենքների և Կայքի քաղաքականության համաձայն:
5.6.2 Բարեխղճորեն կիրականացնեք Ձեր գործարքները կայքից այլ օգտվողների հետ:
5.6.3 Կիրականացնեք Ձեր գործողությունները  հետևելով բոլոր կիրառելի օրենքներին և ցանկացած լրացուցիչ կանոնակարգումներին։
5.6.4 Ծառայությունները կամ Կայքը չեք օգտագործի որևէ անձի կամ կակազմակերպությանը ներգրավվելու  ապօրինի գործունեության մեջ (ներառյալ, սակայն, առանց սահմանափակումների գողացված իրերի վաճառքի, գողացված վարկի/դեբետային քարտերի օգտագործման) համար:
5.6.5 Չպետք է ներկայանաք այլ անձի կամ կազմակերպության անունից՝ այսինքն Դուք չպետք է ընդօրինակեք կամ ներկայանաք ուրիշի անունից:
5.6.6 Չվերբեռնեք այնպիսի նյութեր, որի իրավունքը չունեք:
5.6.7 Չկատարել որևէ այլ անօրինական գործողություն (ներառյալ առանց սահմանափակումների այն դեպքերը, որոնք քրեական հանցագործություն են, պարունակում և քաղաքացիական պատասխանատվություն են առաջացնում) կամ խրախուսում ցանկացած անօրինական գործողության:
5.6.8 Չպետք է պատճենահանեք, վերարտադրեք շահագործեք կամ հափշտակելու փորձեր անեք  1Dram-ին պատկանող գույքային տեղեկատուների, տվյալների բազաները և ցանկերը:
5.6.9 Չպետք է վերբեռնեք հրապարակեք էլ- փոստով ուղարկեք, փոխանցեք, կամ այլ կերպ մատչելի դարձնեք ցանկացած տեղեկատվություն, որը պարունակում է վիրուսներ կամ համակարգչային կոդեր, ծրագրեր, որոնք նախատեսված են վնասել,  կամ սահմանափակել կայքի Ծառայության կամ նրա որոշակի մասի գործունեությունը կամ որևէ այլ համակարգչային ծրագրաշար կամ սարքաշար:
5.6.10 Չներգրավել 1Dram-ին  ցանկացած գործողության մեջ, որի նպատակն է 1Dram-ի  ինտերնետային կայքի, ծրագրային կոդերի կամ ծրագրային ապահովման ապակոդավորումը և վերափոխումը, ծրագրային համակարգ չթույլատրված մուտք գործելը, որևէ եղանակով 1Dram-ի ինտերնետային կայքէջ ցանկացած ներխուժումը (օրինակ` մեխանիկական միջոցների կամ ավտոմատացված գործընթացների օգտագործմամբ):
5.6.11  Ո՛չ Դուք, ո՛չ Ձեզ կամ Ձեր կազմակերպության վերահսկող անձը, գործընկերները,  մասնաճյուղերը, իրավաբանական կամ քաղաքացիական անձը չպետք է ներգրավված լինի խարդախ գործունեության մեջ, չպետք է լինի պետական, տնտեսական կամ միջազգային պատժամիջոցների ենթակա:
5.6.12  Չներգրավել 1Dram կայքին, Մեր գործընկերներին կամ ներկայացուցչին ցանկացած գործունեության մեջ, որը հակառակ դեպքում կստիպի Մեզ պատասխանատվություն կրել:  

5.7 
Օգտատերը չպետք է օգտվի որևէ ծառայություններից, որոնց գործունեությունները նույնական են կամ նման են 1Dram կայքի էլէկտրոնային փոխանակման և առևտրի շուկային ու գործունեությանը:  

5.8 
Եթե Օգտատերը  միջնորդում է բիզնես գործընկերին, ապա Օգտատերը երաշխավորում և համաձայնում է, որ ձեռք է բերել բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, համաձայնությունները և հավաստագրումները բիզնես գործընկերներից, աշխատակիցներից և որոնք.
5.8.1 Կարող են հանդես գալ որպես Ձեր բիզնեսի ներկայացուցիչ:
5.8.2 Ձեր կամ Ձեր բիզնեսի անունից կարող են հրապարակել և զետեղել տեղեկություններ, տեղեկանքներ, մեկնաբանություններ և կոնտակտային տվյալներ:
5.8.3 Դուք նաև երաշխավորում և համաձայնում եք, որ Ձեր գործարար ներկայացուցիչների կողմից տրամադրված բոլոր տեղեկանքները և մեկնաբանությունները ճշմարիտ և ճշգրիտ են: անհրաժեշտության դեպքում երրորդ կողմերը կարող են դիմել Ձեր բիզնեսի ներկայացուցիչին, Ձեր կողմից ներկայացված պահանջների կամ հայտարարությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար, առանց Ձեր համաձայնությունը ստանալու:   

5.9 
Օգտատերը համաձայնում է տրամադրել անհրաժեշտ նյութերը, վավերացումները և տեղեկատվությունը,  ինչպես նաև   համագործակցել ցուցաբերելով ողջամիտ աջակցություն,  որն անհրաժեշտ է 1Dram-ին Ծառայությունների մատուցման համար: Հակառակ դեպքում,  եթե Օգտատերը  խախտել է  պայմանները, համապատասխան սպասարկման ժամկետը, ինչի արդյունքում Օգտատիրոջ  դեմ որևէ բողոք է ներկայացվել և, որը պատճառ է հանդիսացել ծառայությունները մատուցելու ուշացացման, հետաձգման,   կասեցման կամ դադարեցման: 1Dram-ը պարտավոր չէ երկարաձգել համապատասխան ծառայության ժամկետը և պատասխանատվություն չի կրում այդպիսի ուշացման արդյունքում առաջացած ցանկացած կորստի կամ վնասների համար:  

5.10 
Օգտատերը ընդունում և համաձայնում է, որ 1Dram կայքը չի հաստատում կամ հավաստում Օգտատիրոջ կողմից Ծառայությունների կամ Կայքերի միջոցով ներկայացված ձեռքբերման կամ մատչելի լինելու մասին տեղեկատվությունը, մեկնաբանությունը կամ նյութի բովանդակությունը, և պարտավոր չէ ակտիվորեն վերահսկել կամ իրականացնել որևէ խմբագրական վերահսկողություն:  

5.11 
Յուրաքանչյուր օգտատեր բացառապես ինքն է պատասխանատվություն կրում իր հաղորդումների բովանդակության կամ այլ նյութերի տեղեկատվության բովանդակության համար:  

5.12 
Յուրաքանչյուր օգտատեր հաստատում և ընդունում է, որ 1Dram կայքի ծառայությունները միայն Բիզնեսի և նրանց ներկայացուցիչների կողմից բիզնեսի օգտագործման համար են։  

5.13 
Յուրաքանչյուր օգտատեր ընդունում և համաձայնում է, որ Կայքի և ծառայությունների օգտագործումը համապատասխանում է  իր իրավասությունների շրջանակներում կիրառվող օրենքներին և կանոնակարգերին:

6. Խախտումներ Օգտատերերի կողմից

6.1         1Dram-ը իրավասու է ցանկացած պահի արգելել Օգտատիրոջ մուտքը Կայք, եթե նա խախտում է սույն համաձայնագրի պայմանները:  

6.2 1Dram կայքն իրավունք ունի ցանկացած պահի սահմանափակել Օգտատիրոջ ակտիվ հայտարարությունների քանակը, նաև սահմանափակել 1Dram կայքում Օգտատիրոջ գործողությունները: Արգելափակել էջը և հեռացնել բոլոր հայտարարությունները` թողնելով Օգտատիրոջը նախնական ծանուցման որոշումը և պատասխանատվություն չկրել իր գործողությունների համար ոչ Օգտատիրոջ և ոչ էլ երրորդ անձանց դիմաց:  

6.3 
Չսահմանափակելով Պայմանների դրույթների ընդհանուր նկարագիրը՝ Օգտատերերը կհամարվեն Պայմանների  խախտող հետևյալ պարագայում, եթե. 
6.3.1 Երրորդ կողմի որևէ ողջամիտ բողոքի կամ հայցի հիման վրա 1Dram-ը հիմքեր կունենա հավատալու, որ Օգտատերը կամավոր կամ նյութապես չի կատարել իր և երրորդ կողմի միջև նախապես հաստատված պայմանագիրը, ներառյալ՝ փոխանակվող ապրանքները, կամ առանց սահմանափակումների Օգտատերը երրորդ կողմի վճարումը ստանալուց հետո չի առաքել պատվիրված ապրանքը կամ առաքված ապրանքները նյութապես չեն համապատասխանում երրորդ կողմի հետ Ձեր պայմանագրով նկարագրված պայմաններին և նկարագրություններին:
6.3.2 1Dram-ը հիմքեր ունի կասկածելու, որ Օգտատերը օգտագործում է գողացված վարկային քարտ կամ այլ կեղծ, ապակողմնորոշող տեղեկություններ երրորդ կողմի հետ գործարք կատարելիս կամ նվիրաբերություն կատարելիս։
6.3.3 1Dram-ը ողջամիտ հիմքեր ունի կասկածելու, որ Օգտատիրոջ կողմից  տրամադրած տեղեկությունը ընթացիկ և ամբողջական չէ կամ չի համապատասխանում իրականությանը, սխալ կամ մոլորեցնող է:
6.3.4 1Dram-ը կասկածում է Օգտատիրոջ գործողությունները կարող են 1Dram-ին, Մեր ներկայացուցչություններին կամ այլ Օգտատերերին հանգեցնել ֆինանսական կորստի կամ ենթարկել իրավաբանական պատասխանատվության:  

6.4 
1Dram-ը իրավունք ունի (առանց Ձեր հանդեպ որևէ պարտավորության) բացահայտելու ցանկացած տվյալ և/կամ տեղեկատվություն օրինապահ մարմիններին, պետական պաշտոնյաներին և/կամ երրորդ կողմին, եթե 1Dram-ը դա անհրաժեշտ կամ համապատասխան համարի սույն Համաձայնագրի որևէ մասը հարկադրելու և/կամ դրան հետևելու գործընթացը ստուգելու համար ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ 1Dram-ի՝ որևէ իրավական գործընթացի հետ համագործակցելու իրավունքը, որը կապված կլինի Ձեր կողմից Ծառայությունների և/կամ Բովանդակության օգտագործման հետ, և/կամ Ձեր կողմից Ծառայությունների և/կամ Բովանդակության անօրինական օգտագործման վերաբերյալ երրորդ կողմի հայցին ընթացք տալու գործընթացի իրավունքը և/կամ այդ երրորդ կողմի իրավունքների խախտման վերաբերյալ հայցին ընթացք տալու իրավունքը: 1Dram-ը պատասխանատվություն չի կրում նման բացահայտումների հետևանքով առաջացած վնասների կամ արդյունքների համար: Դուք համաձայնում եք, որ նման բացահայտումների դեպքում, որևէ գործողություն կամ որևէ պահանջ չեք ներկայացնի, դատական կարգով չեք հետապնդի կամ փոխհատուցում չեք պահանջի 1Dram-ից:  

6.5 
Եթե բացահայտվեն սույն համաձայնագրի կանոնների խախտման,  խարդախության, կամ այլ մանիպուլյացիաների փաստեր, 1Dram-ը  իրավունք ունի տեղեկացնել նմանատիպ խախտումների մասին, ներառյալ, սակայն առանց սահմանափակումների 1Dram-ի բոլոր մասնաճյուղերին և հրապարակել այդ  խախտումները Կայքում, նման դեպքերում 1Dram-ը կարող է առանց Ձեզ ծանուցելու ցանկացած պահի կասեցնել ծառայություններից օգտվելու Ձեր հնարավորությունը:

6.6 Եթե 1Dram-ը ծանուցում է ստացել, որ Օգտատերը խախտում է կամ չի հետևում սույն Համաձայնագրի դրույթներից որևէ մեկին, ( 1Dram-ը պատախանատու չէ ուսումնասիրել նման խախտումները կամ հաստատել Օգտատիրոջ պահանջը խախտումների վերաբերյալ) և եթե նման խախտումը ներառում է կամ ենթադրաբար կասկածվում է անազնիվ կամ խարդախ գործունեություն ծավալելու մեջ 1Dram-ը իրավունք է վերապահում  հրապարակել նման խախտման մասին տեղեկությունները Կայքերում և ցանկացած պահի փոփոխել, կասեցնել կամ ընդհատել ծառայությունների (կամ վերջինիս ցանկացած մասի կամ Բովանդակության) մատուցումը՝ առանց Ձեզ ծանուցելու կամ ծանուցելով, և 1Dram-ը պարտավորություն չի կրելու Ձեր կամ որևէ երրորդ կողմի հանդեպ, եթե հարկ լինի գործադրել այդ իրավունքները:  

6.7 
Դուք համաձայնում եք օրենքի շրջանակներում փոխհատուցել 1Dram-ին (ներառյալ լիարժեք փոխհատուցմամբ իրավաբանական ծախսերը), որոնք կարող են առաջանալ Ձեր կողմից մատուցվող ցանկացած բովանդակության ներկայացման, տեղադրման կամ ցուցադրման, Ձեր Կայքերի կամ Ծառայությունների օգտագործման կամ Պայմանների խախտման հետևանքով, և զերծ պահել 1Dram-ին, իր տնօրեններին, պաշտոնյաներին, աշխատակիցներին, մասնաճյուղերին, ներկայացուցիչներին, բոլոր հայցերի վերաբերյալ անհանգստություններից, որոնք կարող են  առաջանալ Ձեր  կողմից սույն համաձայնագրի դրույթները  խախտելու հետևանքով, ծառայություններից օգտվելու հետևանքով կամ 1Dram-ի կողմից նախաձեռնած գործողությունների հետևանքով, ինչը վերջինս կարող է կատարել, եթե կասկածներ առաջանան սույն համաձայնագրի խախտումների մասին, սույն համաձայնագրի դրույթները  խախտելու հետևանքով:  

6.8 
Յուրաքանչյուր օգտատեր, համաձայնում  է սույն պայմանագրի որևէ կանոն խախտելու դեպքում 1Dram-ը ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրում և չի պարտավորվում Ձեր կամ որևէ այլ մեկի հանդեպ, Կայքերի միջոցով Օգտատիրոջը փոխանցված  նյութի կամ բովանդակության, ներառյալ խարդախ, սխալ, ապակողմնորոշող, զրպարտող, վիրավորական կամ անօրինական նյութերի վերաբերյալ: 1Dram-ը պարտավորվում է սեփական միջոցներով ստնձնել ցանկացած կասկածելի նյութի, բովանդակության վերահսկողությունը և պաշտանությունը այն դեպքում, երբ Օգտատերը չի խախտում պայմանները և համագործակցում է 1Dram-ի հետ այլապես ենթակա է փոխհատուցման:  

7. 
Գործարքներ փոխանակողնների և/կամ գնորդների և վաճառողների միջև  

7.1 
Կայքերի միջոցով 1Dram-ը տրամադրում է տեղեկատվության էլեկտրոնային հարթակ, փոխնակողների և/կամ գնորդների և վաճառողների միջև ապրանքների և ծառայությունների  փոխանակման, առևտրի համար: 1Dram-ը  հավելյալ տրամադրում է էլեկտրոնային վեբ-կայքերի վրա հիմնված գործարքների համար նախատեսված հարթակ, որը Օգտատերերին թույլ է տալիս Կայքի ներսում  ապրանքների և ծառայությունների մատուցման համար տեղադրելու, ընդունելու, կուտակելու, կառավարելու և պատվերներ իրականացնելու հնարավորություն՝ հետևելով 1Dram-ին և կամ գործարքի պայմանագրերի համաձայնագիրին: Սակայն 1Dram-ը չի հանդիսանում որպես ներկայացուցիչ փոխանակողի և/կամ վաճառողի կամ գնորդի տվյալ գործարքներում: 1Dram-ը չի վերահսկում և պատասխանատվություն չի կրում ապրանքների, ծառայությունների, վաճառքի և փոխանակման որակի, անվտանգության, օրինականության, մատչելիության համար, պատասխանատու չէ նաև փոխանակողի և/կամ վաճառողի և գնորդի գործարքները ավարտին հասցնելու:  

7.2 
Օգտատերերը սույնով տեղեկացվում են, որ կարող են լինել կեղծ ապացույցների ներքո գործող անձանց հետ գործելու վտանգներ: Երբ Օգտատերերը գրանցվում են կայքում, 1Dram-ը տարբեր միջոցներ է կիրառում ստուգելու որոշակի տեղեկատվության ճշգրտությունը: Այնուամենայնիվ համացանցի միջոցով ճշգրիտ տեղեկատվություն ստանալը բարդ է այդ, իսկ պատճառով 1Dram-ը չի կարող և չի հաստատում որևէ Օգտատիրոջ կողմից ներկայացված ինքնության հավաստի լինելու փաստը: Մենք խորհուրդ ենք տալիս մինչ որևէ գործարքի  հաստատումը կիրառել տարբեր միջոցներ, նաև ցուցաբերել ողջամտություն  գնահատելու համար, թե ում հետ եք իրականացնելու Ձեր գործարքը:  

7.3 
Յուրաքանչյուր օգտատեր համաձայնում է, որ  Կայքերից կամ ծառայություններից օգտվելիս փոխանակում, գնումների, վաճառքների և  ցանկացած այլ գործարք իր մեջ կարող է պարունակել ենթադրյալ ռիսկեր: Նման ռիսկերը ներառում են, սակայն չեն սահմանափակվում, ապրանքների և  ծառայությունների ոչ ճիշտ նկարագրությամբ, վնասված, անբավարար որակ, անհամապատասխանություններ,  խարդախ գործունեությունների ծրագրեր, անօրինական, կամ վտանգավոր ապրանքներ, առաքման կամ վճարման ժամանակի հետաձգում կամ չեղարկում, ծախսերի սխալ հաշվարկներ, երաշխիքի խախտում, պայմանագրի խախտում, տրանսպորտային պատահարներ։ Նման ռիսկերը ներառում են նաև այնպիսի ռիսկեր, որոնք արտադրանքի ներմուծման, արտահանման, բաշխման, առաջարկելու, ցուցադրման, ձեռքբերման, փոխանակման, վաճառքի կամ օգտագործման համար, առաջարկվում կամ ցուցադրվում են կայքերում, և այլ ռիսկեր որոնք կարող են ենթարկվել խախտման կամ կարող են խախտել երրորդ անձանց իրավունքները: Օգտատերը կարող է պարտադրվել սեփական շահերի պաշտպանության կամ այլ ծախսերի վճարմանը և/կամ երրորդ կողմի անձանց իրավասության շրջանակներում պահանջի հիմունքով, կամ որևէ այլ կողմերի շահերի պաշտպանության, փոխհատուցում ստանալու կամ այլ պահանջների առնչությամբ: Նման ռիսկերը ներառում են նաև սպառողների, միջնորդների, գնորդների, արտադրանքի վերջնական օգտագործողների, կամ այլ անձինք, որոնք պնդում են, որ գնելու և վաճառքի արդյունքում կայքերից ձեռք բերված ապրանքների օգտագործումից ստացել են վնասվածքներ և իրենց համարում են տուժող կողմ։ Վերոնշյալ բոլոր ռիսկերն այսուհետ անվանվում են «Գործարքային ռիսկեր»: Յուրաքանչյուր օգտատեր համաձայնում է, որ 1Dram-ը պատասխանատվություն չի կրում և չունի պարտավորություն պահանջների, ծախսերի, վնասների անհարմարությունների, գործարար խափանումների կամ ցանկացած այլ  ծախսերի համար որոնք կարող են առաջանալ ցանկացած Գործարքային ռիսկերից:  

7.4 
Օգտատերերը պատասխանատվություն են կրում միայն Կայքերի կամ Ծառայությունների օգտագործման, արդյունքում կամ դրանց հետևանքով իրականացվող գործարքների  պայմանների և կանոնների համար, ներառյալ, սակայն առանց սահմանափակումների վճարման, վերադարձի, երաշխիքների, առաքման, ապահովագրական վճարների, հարկերի, լիցենզիաների, հրատարակությունների, տուգանքների թույլտվությունների, բեռնաթափումների, փոխադրման և պահեստավորման համար:  

7.5 
Օգտատերը համաձայնվում է տրամադրել ամբողջական տեղեկություններ, և նյութեր որոնք կարող են հիմնավոր պատճառաբանությամբ պահանջվել 1Dram կայքի կողմից,  Կայքերի կամ ծառայությունների օգտագործման, արդյունքում կամ դրանց արդյունքում կատարված գործարքների վերաբերյալ: 1Dram-ը իրավունք ունի կասեցնել կամ դադարեցնել ցանկացած Օգտատիրոջ հաշիվը, եթե Օգտատերը  հրաժարվում է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, նյութերը:  

7.6 
Եթե որևէ Օգտատիրոջ և որևէ կողմերի միջև կան գործարքների վերաբերյալ անհամաձայնություններ/վեճեր ապա տվյալ Օգտատերը/կողմերը համաձայնվում են  փոխհատուցել և ազատել և 1Dram-ին, նրա ներկայացուցիչներին, մասնաճյուղերին տնօրեններին, կառավարիչներին, աշխատակիցներին, որևէ պահանջներից, դատական հայցերից, վարույթներից, իրավական գործողություններից, ծախսերից, վճարումներից և վնասներից: Ներառյալ, սակայն առանց սահմանափակումների ցանկացած փաստացի, առանձնակի, պատահական կամ հետևանքային վնասներից, նման գործարքների առընչությամբ կամ հետևանքներով:    

8. 
Պատասխանատվության սահմանափակում  

8.1 
Թույլատրելի և կիրառելի օրենքի առավելագույն չափով 1Dram կայքում կամ կայքի միջոցով մատուցվող ծառայությունները տրամադրվում են ինչպես կա, և ինչպես հասանելի է հիմունքով, առանց հստակ կամ ենթադրվող ներկայացուցչության կամ որևէ երաշխիքի, ինչը ներառում է տվյալ Կայքում ապրանքների պայմանների, որակի, ամրության, պիտանիության, կատարման, ճշգրտության, հուսալիության, համապատասխանության, փոխանակվողականության, վաճառողականության, կամ առանձնակի նպատակների վերաբերյալ ներկայացուցչությունն ու  երաշխիքները ցանկացած նպատակով, բայց չի սահմանափակվում այդքանով: Ծառայություններից օգտվելու արդյունքում առաջացած բոլոր ռիսկերի համար ամբողջապես և բացառապես պատասխանատու եք Դուք:  

8.2 
Թույլատրելի և կիրառելի կանոնների առավելագույն չափով 1Dram-ը ոչ մի դեպքում չի երաշխավորում 1Dram կայքի միջոցով տրամադրված ցանկացած տեղեկատվության վավերականության, ճշգրտությունը, հավաստիությունը, որակի, կայունությունը, ամբողջականությունը կամ ընթացիկությունը: 1Dram-ը չի ներկայացնում կամ չի երաշխավորում, կայքերում առաջարկվող կամ ցուցադրվող ապրանքների կամ ծառայությունների արտադրությունը, ներմուծումը, արտահանումը, բաշխումը, ներկայացումը, ցուցադրումը, ձեռք բերումը, փոխանակումը, վաճառքը և/կամ օգտագործումը, չի խախտում երրորդ կողմի անձանց իրավունքները: 1Dram-ը  ներկայացուցչության կամ որևէ երաշխիքների խոստումներ չի տալիս կայքերում առաջարկվող կամ ցուցադրվող ցանկացած ապրանքի կամ ծառայության վերաբերյալ: Ցանկացած խորհրդատվություն կամ տեղեկություն, բանավոր կամ գրավոր ձեռք բերված 1Dram-ից կամ 1Dram կայքից չպետք է ընդունել որպես հստակ սահմանված երաշխիք:  

8.3 
Կայքերի միջոցով  կամ այլ կերպ ձեռք բերված ցանկացած նյութի ներբեռնումը   արվում է Օգտատիրոջ անձնական հայեցողությամբ և ռիսկով, Օգտատիրոջ կողմից ցանկացած  նյութի ներբեռնում որևէ կերպ չպետք է հանգեցնի 1Dram կայքի ծառայության կասեցման, տվյալների կորոստի, համակարգչային ծրագրերի վնասի, ծառայության, մատուցման արդյունավետության նվազեցման կամ անսարքության, հակառակ դեպքում այս ամենի համար յուրաքանչյուր Օգտատեր անձամբ է կրում պատասխանատվություն:  

8.4 
1Dram-ը չի երաշխավորում և ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից կայքերի միջոցով տրամադրած կամ այլ կերպ փոխկապակցված,սակայն 1Dram-ի կողմից չկառավարվող կայքերի բովանդակության և դրանց միջոցով տրամադրվող ծառայությունների կամ արտադրանքի համար:  

8.5 
Յուրաքանչյուր օգտատեր  համաձայնում է փոխհատուցել և ազատել 1Dram-ին, նրա ներկայացուցիչներին, մասնաճյուղերին տնօրեններին, կառավարիչներին, աշխատակիցներին և զերծ պահել ցանկացած վնասից, պահանջներից, պարտավորություններից (ներառյալ, լիարժեք փոխհատուցմամբ իրավաբանական ծախսերը), որոնք կարող են առաջանալ Օգտատիրոջ կողմից Կայքերը կամ Ծառայությունները (ներառյալ, սակայն  չսահմանափակվելով օգտատիոջ կողմից կայքում, ոչ ճշգրիտ տեղեկատվության ցուցադրման պատճառով) կամ ցանկացած պայմանների խախտման դեպքում: Յուրաքանչյուր օգտատեր համաձայնում է   փոխհատուցել և ազատել 1Dram-ին և նրա ( ներառյալ, սակայն չսահմանափակվելով սույն կանոնակարգի 5-րդ կետում նշվածներին) ներկայացուցիչներին, մասնաճյուղերին տնօրեններին, կառավարիչներին, աշխատակիցներին, և զերծ պահել ցանկացած վնասներից, պահանջներից, դատական հայցերից, վարույթներից, իրավական գործողություններից պարտավորություններից (ներառյալ` լիարժեք փոխհատուցմամբ իրավաբանական ծախսերը), որոնք կարող են առաջանալ Օգտատիրոջ կողմից սույն պայմանագրի խախտումների դեպքում:  

8.6 
Յուրաքանչյուր օգտատեր համաձայնում է,  1Dram-ի և նրա ներկայացուցչություններին, մասնաճյուղերին տնօրեններին կառավարիչներին, աշխատակիցներին փոխհատուցել և զերծ պահել ցանկացած  վնասներից, պահանջներից, պարտականություններից դատական հայցերից, վարույթներից, իրավական գործողություններից (ներառյալ լիարժեք փոխհատուցմամբ օրենքով սահմանված ծախսերը), որոնք կարող են առաջանալ ուղղակիորեն կամ անուղղակիորեն, Կայքերում առաջարկվող կամ ցուցադրվող ապրանքների վերաբերյալ, երրորդ կողմի  հայցվորների կամ այլ երրորդ անձանց կողմից ներկայացված պահանջների արդյունքում: Յուրաքանչյուր օգտատեր համաձայնում է, որ 1Dram-ը որևէ կերպ պատասխանատու չէ այլ անձանց  կողմից հրապարակված ցանկացած նյութի  ներառյալ վիրավորական, անօրինական կամ զրպարտչական նյութերի համար: 1Dram-ը իրավունք է վերապահում սեփական միջոցներեվ ստանձնել ցանկացած հարցի բացառիկ պաշտպանություն և  վերահսկողություն, ինչի դեպքում Դուք պարտավորվում եք համագործակցել 1Dram-ի հետ որը այլ կերպ ենթակա է փոխհատուցման Ձեր կողմից:  

8.7 
1Dram-ը պատասխանատվություն չի կրում որևէ առանձնահատուկ, ուղղակի կամ անուղղակի, պատժիչ, պատահական կամ հետևանքային որևէ վնասների համար (ներառյալ, սակայն չսահմանափակվելով եկամուտների, կամ խնայողությունների կորստի, բիզնեսի խոչընդոտների, տեղեկատվության կորստի, վնասների), պայմանագրային, անփութության, խաբեության, սեփական կապիտալի և հետևալ վնասներից որևէ մեկի համար.
8.7.1 Կայքից կամ ծառայություններից օգտվելու անկարողություն:
8.7.2 Կայքերի միջոցով գնված կամ ձեռք բերված Օգտատերերից, երրորդ անձանց կամ որևէ այլ անձանց կողմից, ցանկացած ապրանքների, նմուշների, տվյալների, տեղեկատվության կամ ծառայությունների թերությունների:
8.7.3 Օգտատերերի կողմից առաջարկվող, ցուցադրվող ապրանքների կամ ծառայությունների արտադրության, ներմուծման, արտահանման, բաշխման, առաջարկի, ցուցադրման, ձեռքբերման, վաճառքի և/կամ օգտագործման հեևանքով երրորդ անձանց իրավունքների կամ պահանջների խախտումների և այս ամենի առնչությամբ երրորդ կողմի պահանջների փոխհատուցուման կամ ցանկացած որևէ այլ կողմի իրավունքների խախտումների, պահանջների:
8.7.4 Երրորդ անձանց կողմից չարտոնված մուտք որևէ Օգտատիրոջ անձնական տվյալների կամ մասնավոր տեղեկատվությունների:
8.7.5 Կայքից օգտվողների ցանկացած  հայտարարությունների կամ վարքագծի։ 8.7.6     Ցանկացած խնդիր ծառայությունների, ներառյալ անփութության:
 
8.8 Չնայած վերոհիշյալ դրույթներից որևէ մեկին, 1Dram-ի նրա աշխատակիցների, ներկայացուցիչների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների կամ Մեր անունից գործող յուրաքանչյուր անձի նկատմամբ Օրենքի կամ Ծառայությունների ցանկացած օրացուցային տարվա ընթացքում բոլոր պահանջների վերաբերյալ ընդհանուր պատասխանատվությունը պետք է սահմանափակվի առավելագույնը.
8.8.1 Օգտատիրոջ կողմից վճարված գումարի չափը 1Dram-ին կամ նրա ներակայացուցիչներին օրացուցային տարվա ընթացքում։
8.8.2 Կիրառելի կանոնակարգում թույլատրված առավելագույն գումարը: Նախորդ նախադասությունը չի խոչընդոտում օգտագործողի պահանջը ապացուցելու փաստացի վնասները: Կայքերից կամ Ծառայություններից օգտվելու արդյունքում առաջացող բոլոր պահանջները պետք է ներկայացվեն գործողության պատճառի կամ դրան հաջորդող օրվանից մեկ (1) տարվա ընթացքում, կամ սույն պայմանագրում ժամկետը կարգավորող որևէ կիրառելի օրենքով սահմանված առավելագույն ժամկետում:  

8.9 
Պայմանագրի համաձայն Ձեր  պատասխանատվության սահմանափակումները և բացառությունները պետք է կիրառվեն է օրենքի թույլատրված առավելագույն չափով և պետք է կիրառվեն անկախ նրանից 1Dram-ը տեղեկացված է հնարավոր կորուստների մասին, թե ոչ:    

9. 
Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (force majeure)  

9.1 
Սույն Համաձայնագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն Համաձայնագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, համացանցային կապի դադարեցումը, համացանցային կայքի սպասարկման հոսթինգ (hosting) դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ պայմանագրի լուծման համաձայնագիր կնքելու միջոցով` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։  

10. 
Մտավոր սեփականության իրավունքը  

10.1 
Դուք ընդունում եք և համաձայն եք, որ 1Dram կայքում առկա բոլոր նյութերը, բացառությամբ հաճախողների մեկնաբանությունների, ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են 1Dram-ին կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների և ներպետական օրենսդրության համաձայն:  

11. 
Կիրառվող օրենսդրությունը և վեճերի լուծումը

11.1 Ծառայությունների հետ կապված` Կողմերի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:  
11.2 Կողմերը հնարավորինս պետք է ջանան լուծել ցանկացած վեճ բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով, իսկ փոխադարձ համաձայնությամբ չլուծվելու դեպքում վեճերը ենթակա են Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանների ընդդատությանը:    

12. 
Ընդհանուր Դրույթներ  

12.1 
Սույն Համաձայնագիրը ներկայացնում է Ձեր և 1Dram-ի միջև կնքված ողջ համաձայնագիրը, և սույնով կարգավորվում է Ձեր կողմից Ծառայությունների օգտագործումը: Այն վրագրում է նույն թեմային առնչվող բոլոր նախորդ համաձայնագրերը, որոնք կնքվել են Ձեր և 1Dram-ի միջև:  

12.2 1Dram-ը և Դուք հանդիսանում եք որպես անկախ կապալառուներ, և սույն պայմանագրով նախատեսված չէ, համատեղ գործընկերություն կամ գործատու-աշխատող   հարաբերություններ:  

12.3 
Եթե սույն Համաձայնագրի որևէ մասը անվավեր ճանաչվի կամ կորցնի իր իրավական ուժը, տվյալ հատվածը պետք է մեկնաբանվի համաձայն կիրառելի օրենքների՝ հնարավորինս մոտ մնալով կողմերի սկզբնական մտադրություններին, իսկ մնացած հատվածները կպահպանեն իրենց լրիվ իրավական ուժը:  

12.4 
Կանոնակարգում վերնագրերի գործառույթը նախատեսված է միայն հղումներ կատարելու և միավորելու կանոններն ըստ գործունեության կամ կարգավորման առարկայի, որոնք չունեն իրավաբանական կամ պայմանագրային ուժ:

12.5 
1Dram-ի կողմից  սույն Պայմանների ցանկացած իրավունքի կամ դրույթի չկիրառումը չի նշանակի այս կամ այլ դրույթներից հրաժարում: 1Dram-ը պատասխանատվություն չի կրում պարտականությունները չկատարելու համար՝ իր վերահսկողությունից դուրս գտնվող իրավիճակների պատճառով:  

12.6 
Դուք իրավունք չունեք փոխանցել կամ վերալիազորել սույն Պայմաններից ծագող Ձեր իրավունքները այլ անձանց, բացառությամբ 1Dram-ի նախնական գրավոր համաձայնությամբ, որոնք կարող են փոխանցվել Մեր կողմից առանց սահմանափակման: Փոխանցման դեպքում, Դուք կխախտեք սույն Պայմանները և նման գործողությունը կհամարվի անվավեր: