օր.`
  • Թումանյան
  • Աղայան
  • Շեքսպիր
  • Ներսը և դուրսը
  • Հեսսե
  • Մեծամոր
  • Հրանտ Մաթևոսյան
  • Մատյան Ողբերգության
  • Նարեկացի
  • Աստվածաշունչ
1 ԴՐԱՄ Մեկ դրամ աշխարհով մեկ
1 DRAM One dram worldwide

Գաղտնիության քաղաքականություն

Թարմացվել է 21 Հոկտեմբեր, 2017 թ.

Բարի՛ գալուստ 1Dram ինտերնետային կայք (այսուհետ՝ «Մենք», «Մեր», «Մեզ», «Կայք», «Համակարգ», «www.1dr.am», «www.1dram.am», «www.1dram.com»):

Խնդրում ենք ուշադիր կարդալ ստորև նշված կանոններն ու պայմանները։


Ընդհանուր դրույթներ և սկզբունքներ  

1.1 
1Dram-ը էլեկտրոնային փոխանակման և առևտրի հարթակ է, որը հիմնականում օգտագործվում է ֆիզիկական անձանց և բիզնես կազմակերպությունների կողմից, էլեկտրոնային փոխանակմանը և առևտրին նպաստելու համար: 1Dram-ը կարևորում է գաղտնիության պահպանումը, ինչպես նաև անձնական տեղեկատվության գաղտնիության պահպանման կարևորությունը: Այս Գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է նաև Մեր կողմից տրամադրված բոլոր ծառայություններին և սահմանում է, թե ինչպես կարող ենք օգտագործել հավաքագրված տեղեկատվությունները Կայքից օգտվողների վերաբերյալ:
 

1.2 
Մեր ծառայություններից կարելի է օգտվել վեբ-կայքից և բջջային ծրագրերի կամ բջջային օպտիմիզացված կայքերի միջոցով։ Նման ձևով կայքից օգտվելու դեպքում Գաղտնիության կանոնակարգը պահպանվում է նույնությամբ:
 

1.3 Այս փաստաթղթում օգտագործվող, բայց չսահմանված  գործածվող տերմինների նշանակությունը կարելի է գտնել Կայքի քաղաքականության մեջ, որը սահմանված է Անդամակցման համաձայնագրում։

Անձնական տվյալների հավաքագրում  

2.1 
Ձեր անձնական տվյալների  գաղտնիությանպահպանումը կարևոր է Մեզ համար, Մենք քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի Մեր կողմից մատուցվող ծառայությունների համար, Ձեզանից չհավաքագրվի անձնական տվյալների տեղեկատվություն ավելի քան անհրաժեշտ է:
  

2.2 Օգտատիրոջը Համակարգում գրանցելու  նպատակով կայքը ձեռք է բերում Օգտատիրոջ մի շարք անձնական տվյալներ, որոնք են՝ անուն, ազգանուն, գրանցման և բնակության հասցե, էլեկտրոնային փոստի հասցե և հեռախոսահամար (ֆաքս, քաղաքային բջջային), ինչպես նաև այնպիսի պարտադիր տեղեկություններ, ինչպիսիք են՝ ծննդյան ամսաթիվը, սեռը:  

2.3 
Փոխանակողի (գնորդի/վաճառողի) ցանկացած գործարքի և վճարման ծառայությունների համար Կայքում  Մենք տրամադրում ենք փոխանակողի (գնորդի/վաճառողի) ապահովության համակարգ, որի միջոցով պահպանվում է փոխանակվող տեղեկատվության գաղտնիությունը: Ներառվող տեղեկատվություններն են բանկային հաշվի համարները, բիլինգի առաքման տեղեկությունները,  դեբետային քարտերի համարների և դրանց սպառման ժամկետի տվյալները: Փոխանակման, վաճառքի և գնման կամ Կայքի միջոցով կատարված կամ ձեռք բերված ապրանքների մասին տեղեկատվությունները, կարող են նաև հավաքագրվել այլ տեղեկություններ ծառայությունների կարգավորումը հեշտացնելու նպատակով:
 

2.4 
Կայքից օգտվողների կողմից կատարվող գործարքների և տեղեկատվության գործունեության մանրամասները գրանցվում և պահվում են կայքում։ Այնպիսի գործարքներ, ինչպիսիք են տեղեկատվություն փոխանակման, վաճառքի և գնման, ապրանքների տեսակների, առանձնահատկությունների, առաքման և գնագոյացման մասին,ներառյալ տեղեկատվություններ առևտրային անհամաձայությունների մասին:

2.5 
Ժամանակ առ ժամանակ Մենք տեղեկատվություն ենք հավաքում Մեր կայքից օգտվողների և հեռանկարային օգտվողների մասին, արդյունաբերական իրադարձությունների առևտրային ցուցադրությունների և այլ գործառույթների ժամանակ: Այս հավաքագրվող տեղեկատվությունը կարող է ներառել, օգտագործողի անունը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և այլն:
 

2.6 Մեր հարթակում արձանագրվում և պահվում են Մեր կայքից օգտվողների վիճակագրական տեղեկատվությունները փոխանակման,  գնման և դիտարկման գործողությունները, դիտված էջերի քանակը այցելությունների հաճախականությունը, և գործածված ժամանակահատվածը, ինչպես նաև IP հասցեների, բրաուզերի ծրագրակազմի, օպերացիոն համակարգի, ծրագրային ապահովման սարքավորումների, ատրիբուտների և բացառիկ այցելուների մասին տեղեկատվությունները:  

2.7 
Գրանցման տեղեկատվությունը, հաշվի տեղեկատվությունը, գործունեության մասին տեղեկատվությունը իրադարձությունների տեղեկատվությունը և դիտարկվող տվյալները, ընդհանուր առմամբ, վերաբերում են տնտեսվարող սուբյեկտներին և բոլորը միասին կոչվում են բիզնես տվյալներ, իսկ անհատական տվյալները այնքանով որքանով, որ կազմում են կենդանի անհատների ինքնատիպ տվյալներ, ընդհանուր առմամբ  վերաբերում են անձնական տվյալների։ Նման տեղեկությունները միասին կոչվում են անձնական տվյալներ:
 

2.8 
Կայքից օգտվողների համար պարտադիր է տրամադրել բիզնես տվյալների և անհատական  տվյալների որոշ կատեգորիաներ (ինչպես նշված է հավաքման պահին): Այն դեպքերում, երբ օգտվողները չեն տրամադրում բավարար  Բիզնես տվյալներ կամ անձնական տվյալներ, որոնք նշված են որպես պարտադիր պայման, Մենք չենք կարողանա իրականացնել գրանցման գործընթացը և նման օգտվողներին տրամադրել Մեր ծառայությունները:

Անձնական տվյալների օգտագործում

3.1 Տրամադրելով Ձեր անձնական տվյալներ, Դուք  թույլատրում եք 1Dram կայքին հավաքել, պահպանել և օգտագործել այդ անձնական տվյալները հետևյալ նպատակներով.
3.1.1 Ստուգել Ձեր ինքնությունը։
3.1.2 Հաստատել կայքը օգտագործողի գրանցումը և օգտագործումը։
3.1.3 Ապահովել Ձեր գրանցումը Կայքում որպես օգտագործող (Օգտատեր)՝ մշակել և պահպանել Ձեր անձնական նույնականացման համարը (ID-ին) Կայքից օգտվելու համար:
3.1.4 Իրականացնել հաճախորդների սպասարկում՝ արձագանքել Ձեր հարցումներին, պահանջներին և անհամաձայնություններին:
3.1.5 Աջակցել փոխանակողների, գնորդների և վաճառողների միջև հաղորդակցմանը Ձեր գործարքները իրականացնելիս:
3.1.6 Մարքեթինգի խթանման առաջարկություններն ու ծառայությունները բարելավելու նպատակով կատարել  հետազոտություններ, վիճակագրական վերլուծություններ:
3.1.7 Ձեր համաձայնությունը ստանալու դեպքում, կիրառելի օրենքի համաձայն, Մենք կարող ենք օգտագործել մի շարք անձնական տվյալներ ինչպիսիք են՝  Ձեր անունը, հեռախոսահամարը, բնակության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և այլն Ձեր կողմից ծանուցումների, հարցումների, հաղորդումներ և այլ մարքեթինգային նյութերի, մատուցված ապրանքների և ծառայությունների համար:  Ինչպես նաև Մեր կողմից և/կամ Մեր փոխկապակցված ընկերությունների և դրանց նշանակված Ծառայությունների մատուցողների կողմից ժամանակ առ ժամանակ Կայքի անդամների կողմից առաջարկվող այլ ապրանքների և ծառայությունների համար:  

3.2 
Եթե Դուք կամավոր կերպով  Մեր կայքի հրատարակչական գործիքի միջոցով որևէ տեսակի տեղեկատվություն տեղադրեք, օրինակ՝ Ձեր Ընկերության, անձնական հաշիվը, ապրանքային կատալոգը, փոխանակման և կամ առևտրի առաջադրանքները, ինչպես նաև ցանկացած քննարկումև կամ միտք կարծիքներ արտահայտելու բլոկում, ապա Դուք համաձայնում եք այդ տեղեկատվության հրապարակմանը Մեր կայքում:
 

3.3 
Տեղեկատվության բացահայտումը, որը անհրաժեշտ է վերը նշված նպատակներից որևէ մեկի համար և, որը պահանջվում է օրենքով, կաոնակարգով, նորմատիվ ակտով և հրահանգներով կամ մեր կողմից կամ մեր դեմ բերած որևէ հետաքննության, գործողության կամ հնարավոր դատական գործի առնչությամբ:


Անձնական տվյալների հանրայնացումը  

4.1 
Այսպիսով, Դուք  համաձայնվում և/կամ թույլատրում եք Մեզ փոխանցել (անկախ նրանից  1Dram-ի իրավասության շրջանակներում կամ դրանից դուրս) Ձեր Անձնական տվյալները Ձեր և կամ 1Dram կայքի այլ փոխկապակցված ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների մատուցողներին, որոնք կօգնեն Մեզ մատուցել ծառայություններ (ներառյալ, բայց չսահմանափակվելով տվյալների մուտքագրման, տվյալների շտեմարանի կառավարման, խթանման, ապրանքների և ծառայությունների ծանուցումների, առաքման, վճարումների ընդլայնման ծառայությունների, անդամակցության նույնականացման ստուգման և լոգիստիկ ծառայությունների): Այս Ծառայությունների մատուցողները պարտավորված են պահպանել Ձեր  անձնական տվյալների գաղտնիությունը և միայն թույլտվություն ունեն օգտագործել Ձեր անձնական տվյալները։
 

4.2 
Դուք համաձայնում եք, որ Մենք կարող ենք հրապարակել և փոխանցել Ձեր Անձնական տվյալները մյուս փոխկապակցված ընկերություններին կամ 1Dram  կայքի կողմից  նշանակված Ծառայությունների մատուցողներին, որոնք բաղկացած են սպառողական, գործարար առևտրային, էլեկտրոնային առևտրի, առաջատար օնլայն և բջջային շուկաներում գործող մի շարք ընկերություններից, ինչպես նաև այլ ծառայություններից:
 

4.3 
Անհրաժեշտության դեպքում Ձեր անձնական տվյալները Մենք կարող ենք նաև հրապարակել և փոխանցել (1Dram կայքի  իրավասության շրջանակներում կամ դրանից դուրս) Մեր մասնագիտական  խորհրդատուներին, իրավապահ մարմիններին, ապահովագրողներին, կառավարությանը և այլ կազմակերպություններին:
 

4.4 
Ձեր կողմից տրամադրված ցանկացած անձնական տվյալներ կպահպանվեն և կօգտագործվեն Մեր աշխատակիցների կողմից, ինչպես նաև ծառայություններ մատուցող երրորդ անձանց կողմից ինչպես վերը նշված կետերում։
 

4.5 
Ձեր տեղեկությունները, ներառյալ անձնական կամ գույքային,  հանրային դարձնելու վերաբերյալ որոշում կայացնելիս հարկավոր է զգույշ լինել, քանի որ այդպիսի տվյալների հրապարակումը կայքերում հասանելի է դառնում ցանկացած ինտերնետ օգտագործողի կողմից:
 

4.6 
Որպեսզի Ձեր գործարքները հեշտությամբ իրականացվեն Մեր կայքում, Մենք կարող ենք տեղեկություն տրամադրել Ձեր Հաշվի տվյալների մասին բանկերին կամ վաճառողներին, բացի այդ, Մենք կարող ենք ստուգել Ձեր Հաշվի Տեղեկությունների, տվյալների  արժանահավատությունը: Թեև Մենք ունենք ժամանակակից տեխնոլոգիաներ և ներքին ընթացակարգեր, Ձեր Հաշվի Տեղեկատվությունը և այլ անձնական տվյալները ապահովելու համար, ներխուժումից կամ գողությունից միևնույնն է չկա երաշխիք, որ նման տեխնոլոգիան կամ ընթացակարգերը կարող են վերացնել կորստի կամ չարաշահման բոլոր ռիսկերը:
 

4.7 Մենք կարող ենք տրամադրել վիճակագրական տեղեկատվություն երրորդ անձանց, բայց Մենք դա չենք անի առանց Ձեր թույլտվության և չենք տրամադրի անձնական գաղտնի տվյալների տեղեկատվություն:

Մուտքի իրավունք անձնական տվյալներին  

5.1 1Dram կայքի գործող օրենքի համաձայն Դուք իրավունք ունեք մուտք գործել Մեր կողմից պահվող Ձեր անձնական տվյալներին և անհրաժեշտության դեպքում կատարել տեղեկությունների ճշգրտում:  

5.2 
Գաղտնիության կանոնակարգի վերավերյալ հարցերով կամ Ձեր անձնական տվյալների ուղղում, փոփոխություն անելու համար կարող եք գրավոր դիմում ուղարկել Մեր հասցեով կամ կապվել Մեզ հետ։
 

5.3 
1Dram կայքի քաղաքականության համաձայն, Մենք իրավունք ունենք գանձելու որոշակի գումար տվյալների մուտքի, ուղղման կամ փոփոխման մշակման համար:

Տեղեկանիշեր (Cookies)  

6.1 
Մենք գործածում ենք Տեղեկանիշեր, Ձեր տվյալների տեղեկատվություը պահելու և Կայքերի այցելությունները դիտելու համար:  Տեղեկանիշ համակարգը հաճախակի է օգտագործվում վեբկայքերի կողմից օգտագործողների նույնականացման համար:
  

6.2 Տեղեկանիշը պարունակում է քիչ քանակությամբ տվյալներ, որոնք ուղարկվում են Ձեր դիտարկչին և պահվում են Ձեր համակարգչի կոշտ սկավառակակիրի (Hard drive) վրա:Տեղեկանիշերը կարող է ուղարկվել Ձեր համակարգչի կոշտ սկավառակակիրի վրա միայն այն դեպքում, երբ Դուք օգտվում եք Կայքերից համակարգչի օգնությամբ: Եթե ​​Դուք  չջնջեք տեղեկանիշերն, ամեն անգամ երբ օգտվում եք նույն համակարգչից, Կայք մուտք գործելու համար, Մեր վեբ-սերվերները կտեղեկացվեն Ձեր Կայք այցելությանների և օգտագործման մասին:
 
6.3 Մենք  օգտագործում ենք տեղեկանիշեր, որպեսզի կարողանանք ինդենտիֆիկացնել Ձեր ինքնությունը,   Մենք հնարավորություն ենք ձեռք բերում  մուտք գործել Ձեր գրանցված Հաշվի տեղեկություններին, և պահպանել այս տեղեկատվությունը, որի արդյունքում   Դուք ստիպված չեք լինի ամեն անգամ գրանցվել նորից մուտք գործելու համար: Ինչպես նաև Օգտատերերի օգտագործման վերաբերյալ վիճակագրական տեղեկատվություններ հավաքագրել, ուսումնասիրել այցելության ձևերը, օգնել Մեր գործընկերներին  իրականացնել Ձեր պատվերները և շահառուներին նպատակային օգտագործել  գովազդները:  

6.4 Դուք ունեք նախընտրության հնարավորություն, թե  ինչպես  ընդունել տեղեկանիշերը՝ կարգավորելով այն համակարգիչը, որը գործածում եք:   Փոփոխելով կոնֆիգուրացիաները՝ Դուք  կարող եք ընտրություն կատարել ընդունել բոլոր տեղեկանիշերը,  մերժել դրանք, կամ նախորոք տեղեկացվեք մինչև ընդունելը:  Եթե ​​Դուք մերժեք ընդունել բոլոր տեղեկանիշերը, տեղեկանիշերի անջատման գործառույթը ընտրելով, Ձեզանից կպահանջվի ավելի հաճախակի տեղեկատվություն մուտքագրել Կայքում, և հնարավոր է Կայքի որոշ առանձնահատկություններ  անհասանելի լինեն:

Անչափահասներ  

7.1 1Dram կայքը նպատակաուղղված չէ ծառայություն մատուցել, համագործակցել, կամ վաճառել որևէ  ապրանք անչափահասներին (18 տարեկանից ցածր), առանց ծնողական կամ խնամակալի համաձայնության անչափահասի կողմից Մեզ տրամադրված անհատական ​​տեղեկատվության դեպքում Մենք չունենք հնարավորություն տարբերակելու անձանց տարիքը, ում Մեր կայքը հասանելի է: Եթե անչափահասը առանց ծնողի և կամ խնամակալի թույլտվության մուտքագրել է տեղեկատվություն ծնողը և կամ խնամակալը կարող են դիմել Մեր հասցեով տեղեկատվությունը չեղյալ ճանաչելու համար:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ  

8.1 
Տվյալների ճշգրտությունը պահպանելու և Մեր ունեցած տեղեկությունների ճիշտ օգտագործումը ապահովելու համար.

8.1.1 Մենք օգտագործում ենք առևտրային անվտանգության մեթոդներ որոնք կանխում են չարտոնված մուտք գործելու հնարավորությունը Մեր կայք:
8.1.2 Կայքում գրանցված Օգտատերերի գրանցման տեղեկությունները և հաշվի տեղեկությունները (եթե առկա են) կարող են դիտվել և խմբագրվել Ձեր գրանցված հաշվի միջոցով, որը պաշտպանված է գաղտնաբառով: Խորհուրդ ենք տալիս Ձեր գաղտնաբառը, երբեք չհայտնել որևէ մեկին: Մեր անձնակազմը երբեք չի խնդրի Ձեզ հայտնել Ձեր գաղտնաբառը հեռախոսազանգի կամ էլփոստի միջոցով: ընդհանուր հանրային համակարգչից օգտվելիս գաղտնի տեղեկություններն պաշտպանված պահելու համար Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այլ կայքեր այցելելուց առաջ անհրաժեշտ է միշտ դուրս գալ 1Dram Համակարգից սեղմելով “Դուրս գալ” կոճակը, այլ ոչ թե փակելով զննարկիչի պատուհանը:  

8.2 
Օգտատերը պարտավոր է ապահովել Նույնականացման և Անվտանգության Տվյալների պատշաճ պահպանությունը` երրորդ անձանց կողմից այդ տվյալների չթույլատրված օգտագործումը կամ դրանց արտահոսքը կանխելու նպատակով:

8.3 
Պետք է գիտակցել նաև, որ համացանցով տվյալների փոխանցումը պարունակում է երրորդ անձանց կողմից Օգտատերերի ծածկագրերի կամ տվյալների կանխամտածված աղավաղումը երրորդ անձանց կողմից Օգտատիրոջ համակարգչային ծրագրերի չթույլատրված մուտքի հետևանքով հանձնարարականների/հարցումների ներկայացման, Օգտատիրոջ կողմից ներկայացված հանձնարարականների բովանդակության աղավաղման, ինչպես նաև Ծառայության միջոցով ստացված տեղեկատվության աղավաղման ռիսկերը 1Dram կայքը չի կարող երաշխավորել համակարգչային վիրուսների բացակայությունը և պատասխանատվություն չի կրում, եթե դրանք պատճառ հանդիսանան Հաճախորդի գույքի, ծրագրերի, ֆայլերի կորստի/վնասի, կամ այլ վնասների համար:

Փոփոխությունները գաղտնիության քաղաքականությունում  

9.1 
Սույն Պայմանները կարող են փոփոխվել, Մեր կողմից Օգտատերերին պատշաճ կերպով տեղեկացնելով այդ մասին, Մեր ինտերնետային կայքում զետեղելու միջոցով համապատասխան փոփոխությունները կատարելուց առաջ:
 

9.2 
Ծառայության միջոցով գործարքների կատարումը շարունակելը համարվում է Օգտատիրոջ կողմից փոփոխված պայմանների ընդունման բավարար հիմք:
 

9.3 
Օգտատերը համաձայն է, որ Ծառայությունից օգտվելու դեպքում դրանց նկատմամբ սույն Պայմանները կկիրառվեն Ծառայությունից օգտվելու պահի դրությամբ գործող փոփոխություններով և լրացումներով հանդերձ:
 

10 Ձեր կարծիքները և առաջարկությունները  

10.1 Մենք ողջունում ենք Ձեր կարծիքը գաղտնիության համակարգի վերաբերյալ, ինչպես նաև ցանկացած մեկնաբանություն Մեր կողմից Ձեզ տրամադրած ծառայությունների վերաբերյալ: Ձեր մեկնաբանությունները և պատասխանները կարող եք Մեզ ուղարկել փոստով, էլ. փոստով և Կայքի «Առաջարկություններ և բողոքներ» բաժնով: