օր.`
  • Թումանյան
  • Աղայան
  • Շեքսպիր
  • Ներսը և դուրսը
  • Հեսսե
  • Մեծամոր
  • Հրանտ Մաթևոսյան
  • Մատյան Ողբերգության
  • Նարեկացի
  • Աստվածաշունչ
1 ԴՐԱՄ Մեկ դրամ աշխարհով մեկ
1 DRAM One dram worldwide

Վճարման Պայմաններ

 (Թարմացվել է 20 Հոկտեմբեր, 2017)

Բարի գալուստ 1Dram կայք (այսուհետ՝ «Մենք», «Մեր», «Մեզ», «Կայք», «Համակարգ», «Կազմակերպություն», «www.1dr.am», «www.1dram.am», «www.1dram.com»): 


1. Պայմանների ընդունում

1.1 Սույն համաձայնագիրը 1Dram-ի կողմից առաջարկվող վճարման պայմաններ են (այսուհետ ՝«Վճարման Պայմաններ», «Համաձայնագիր») ընդունելու մասին Ձեր (այսուհետ՝ «Դուք», «Ձեզ», «Ձեր», «Նվիրաբերող», «Օգտատեր») և «ՄԵԿ ԴՐԱՄ» ՍՊ ընկերության միջև, որի հիման վրա կարող եք նվիրաբերություն կատարել Կայքի վիրտուալ POS-տերմինալի (այսուհետ՝ «Սպասարկման կետ») միջոցով (այսուհետ ՝«Նվիրաբերել», «Հանգանակել», «Փոխանցել», «Վճարել»)։

1.2 Գումար փոխանցելը Սպասարկման կետի միջոցով հաստատում է, որ Դուք ընդունում եք ստորև նշված պայմանները: Եթե Դուք չեք ընդունում բոլոր պայմանները, ապա խնդրում ենք չվճարել: Գրանցման գործընթացն իրականացնելիս՝ նշելով «Համաձայն եմ Վճարման Պայմաններին» և «Համաձայն եմ Կայքի քաղաքականությանը», Դուք արտահայտում եք Ձեր համաձայնությունն առ այն, որ սույն Համաձայնագիրը, Փոխանակման կանոնները, Օգտագործման պայմանները, և Գաղտնիության քաղաքականությունը, Անդամության համաձայնագիրը (այսուհետ և միասին՝ Կայքի քաղաքականություն) հանդիսանում են Ձեզ համար իրավաբանորեն պարտավորեցնող։ Վճարման Պայմաններն ուժի մեջ են մտնում Ձեր վճարումն իրականացնելու պահից սկսած։ Սույն Համաձայնագրում չսահմանված հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ Կայքի քաղաքականությունում։

1.3 1Dram-ը կարող է ցանկացած ժամանակ փոխել Վճարման պայմանները` կատարված փոփոխությունները Կայքում տեղադրելով և դրանց մասին Օգտատերերին տեղյակ պահելով: Պատշաճ կարգով ծանուցած լինելուց հետո Օգտատերերի կողմից նվիրաբերություն կատարելը կհամարվի կատարված փոփոխությունների և նոր պայմանների ընդունում:


2. Նվիրաբերել

2.1 Սպասարկման կետի էջ մուտք գործելու համար Օգտատերը պարտավոր  է Կայքի «Նվիրաբերել» էջում  լրացնել անհատական տվյալները՝ անունը, ազգանունը, սեռը, երկիրը, բնակավայրը, բնակության հասցեն, էլ. հասցեն և հեռախոսահամարը (եթե գրանցված է և մուտք է գործել Համակարգ, ապա դաշտերը  Համակարգի կողմից կլրացվեն համապատասխան Օգտատիրոջ անձնական տվյալների) և սեղմել «Փոխանցել» կոճակը։ Սպասարկման կետը գործում է համաձայն Բանկի/երի ու «ՄԵԿ ԴՐԱՄ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրերի (այսուհետ՝ «Բանկի ծառայություն»)։

2.2 Կայքում նվիրաբերելու համար Դուք պետք է գրանցեք Կայքի «Նվիրաբերել» էջում Ձեր անհատական տվյալները՝ անուն, ազգանուն, սեռ, երկիր, բնակավայր, բնակության հասցե, էլ. հասցե և հեռախոսահամար: 1Dram-ն իրավունք է վերապահում, հետագայում, առանց կանխավ զգուշացնելու, Օգտատերերի համար դադարեցնել կամ սահմանափակել հանգանակելու հնարավորությունները, կամ առաջադրել այլ պայմաններ՝ ըստ 1Dram-ի հայեցողության։

2.3 1Dram-ը կարող է ստեղծել, փոփոխել, բարելավել, պայմաններ առաջադրել, դադարեցնել կամ չեղարկել նվիրաբերություն կատարելը, առանց Օգտատերերին այս մասին կանխավ զգուշացնելու, բացառությամբ նախապես, հատուկ սահմանված  և հրապարակված ծրագրի համար հանգանակության մասով։

2.4 Օգտատերը, գրանցելով անհատական տվյալները «Նվիրաբերել» էջում, օգտվում է Կայքի անվճար Ծառայությունից։

2.5 Վճարում իրականացնելուց հետո, երբ իրականացվում է փոխանցումը, Նվիրաբերողի ն էլ. հասցեով գործարքի մասին տեղեկատվություն է ուղարկվում։

2.6 Կայքը պարբերաբար հրապարակում է նվիրաբերություն կատարած անձանց մասին տեղեկատվություն՝ անուն, ազգանուն և նվիրաբերության չափ։

2.7 Օգտատերն իր մասին տեղեկատվությունը մեր կողմից չհրապարակելու նպատակով կարող է նշել «Անանուն» դաշտում, որով Կայքը պարտավորվում է չհրապարակել տվյալ անձի անհատական տվյալները։


3. Նվիրաբերված գումարի ետվերադարձը

3.1 Նվիրաբերված գումարը կարելի է ետ վերադարձնել ըստ MasterCard, Visa և ArCa համակարգերի տված հնարավորույթունների։

3.1 Նվիրաբերված գումարը Կայքին հնարավոր է ետ վերադարձնել «ՄԵԿ ԴՐԱՄ» ՍՊ ընկերությունից վճարման պահից, մինչև երեք աշխատանքային օրը։ 

3.3 Նվիրաբերված գումարը նախապես, հատուկ սահմանված  և հրապարակված ծրագրի համար հանգանակության մասով հնարավոր է իրականացնել ետ վերադարձ, տվյալ ծրագրի իրականացումից երեք աշխատանքային օր առաջ։



4. Նվիրաբերողի իրավունքներն ու պարտականությունները

4.1 Նվիրաբերողը պարտավորվում է ներկայացնել իր անունը, ազգանունը, երկիրը, բնակավայրը, բնակությաան հասցեն, էլ. հասցեն, հեռախոսահամարը ճիշտ և ամբողջական տեղեկատվություն:

4.2  Նվիրաբերողը պետք է ձեռնպահ մնա.
4.2.1 Կեղծ ինֆորմացիայի տրամադրումից:
4.2.2 Գողացված կամ կեղծված քարտով վճարումից:
4.2.3 Այլ մարդկանց պլաստիկ քարտերի միջոցով վճարելուց, որոնց տնօրինելու իրավունքը չունի:
4.2.4 Այլ վճարման միջոցներով վճարելուց, որոնք արգելված կամ սահմանափակված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:
4.2.5 Այնսպիսի գործողությունների կատարումից, որոնք կվնասեն այլ Օգտատերերի կամ Կայքի իրավունքները կամ օրինական շահերը։
4.2.6 Կեղծ անուն-ազգանունով, կեղծ տեղեկատվությամբ և փաստաթղթերով կամ այլ անձի փոխարեն ներկայանալուց։
4.2.7 Օգտատերերը պետք է ձեռնպահ մնան նաև այնպիսի ծրագրերի և միջոցների օգտագործումից, որոնց միջոցով կխափանվի Կայքի աշխատանքը կամ Կայքի կողմից անհնար կլինի իրականացնել վերջինիս կառավարումը։

4.3 1Dram կայքը նպատակաուղղված չէ նվիրաբերություն ստանալ անչափահասներից (18 տարեկանից ցածր), առանց ծնողական կամ խնամակալի համաձայնության անչափահասի կողմից Մեզ տրամադրված անհատական տեղեկատվության դեպքում Մենք չունենք հնարավորություն տարբերակելու անձանց տարիքը, ում Մեր կայքը հասանելի է: Եթե անչափահասը առանց ծնողի և կամ խնամակալի թույլտվության մուտքագրել է տեղեկատվություն ծնողը և կամ խնամակալը կարող են դիմել Մեր հասցեներով տեղեկատվությունը չեղյալ ճանաչելու համար: Նվիրաբերված գումարի չափը իրականացվում է համաձայն 3-րդ կետի 3.1-3.3 կետերին։


5. Կայքի իրավունքներն ու պարտականությունները

5.1 Կայքը պարտավորվում է.
5.1.1Ապահովել Օգտատերերի անձնական տվյալների գաղտնիությունը, և դրանք՝ առանց Օգտատիրրոջ համաձայնության չտրամադրել այլ անձանց՝  բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Ավելի մանրամասն տե՛ս՝ Գաղտնիության քաղաքականություն։
5.1.2 Նպաստել և ապահովել նվիրաբերված գումարի նպատակային և պատասխանատվությամբ կիրառմանը:
5.1.3 Կայքը պարտավորություն է կրում ապահովել Օգտատերերի անձնական տվյալների գաղտնիությունը և կրում է դրանից բխող հետևանքների պատասխանատվությունը, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ անհնար է եղել ապահովել անձնական տվյալների գաղտնիությունը:

5.2 Կայքն իրավունք ունի.
5.2.1 Առաջարկություն կատարել Օգտատերերի մուտքագրման ենթակա գումարի մասով ՝ օգնելով Օգտատիրոջը տեխնիկապես արագ կատարել մուտքագրումը:
5.2.2 Չընդունել մուտքագրված տեղեկատվությունը, եթե դրանք չեն համապատասխանում Կայքի քաղաքականությանը կամ Համակարգի ճշգրիտ աշխատանքին կամ, եթե դրանք խախտում են Կայքի կամ դրա Օգտատերերի կամ երրորդ անձանց իրավունքները և օրինական շահերը:

5.3 Օգտատերերի կողմից սույն համաձայնագրի կետերի, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավախախտումների դեպքում Կայնք իրավունք ունի կիրառել հետևյալ պատժամիջոցներից մեկը՝  ըստ կատարված խախտման ծանրության աստիճանի.

5.3.1 Նախազգուշացնել Օգտատիրոջը կատարված խախտման մասին։
5.3.2 Արգելափակել Օգտատիրոջը և արգելել Կայքի ընձեռնած ծառայություններից  օգտվելու հետագա հնարավորությունից: 

5.4 Կայքը պատասխանատվություն չի կրում Կայքում նվիրաբերություն կատարված գումարի, գումարի չափի, Օգտատիրոջ կողմից լրացված տեղեկատվության, և վերջինիս վերաբերյալ ողջ պատասխանատվությունը և հնարավոր ռիսկերը կրում է տեղեկատվությունը տեղադրած Օգտատերը:


6. Բանկի ծառայությունների պայմանները

6.1 Բանկի ծառայությունը թույլ է տալիս փոխանցումներ իրականացնել MasterCard, Visa և ArCa համակարգերի միջոցով։

6.2 Փոխանցումների ժամանակ Բանկը պահումներ է իրականացնում, որպես միջնորդավճար, ծառայություններ մատուցելու համար, համապատասխանաբար՝ 2.7%, 2.7% և 1.5%։

6.3 Փոխանցման համար առավելագույն գումարը, մեկ անգամվա համար, չի կարող գերազանցել 20.000 AMD:


7. Ընդհանուր դրույթներ

7.1 Սույն Վճարման պայմանները ներկայացնում է Ձեր և 1Dram-ի միջև կնքված ողջ համաձայնագիրը, և սույնով կարգավորվում է Ձեր կողմից նվիրաբերության իրականացումը: Այն վրագրում է նույն թեմային առնչվող բոլոր նախորդ համաձայնագրերը, որոնք կնքվել են Ձեր և 1Dram-ի միջև:

7.2 1Dram-ը և Դուք հանդիսանում եք որպես անկախ կապալառուներ, և սույն պայմանագրով նախատեսված չէ, համատեղ գործընկերություն կամ գործատու-աշխատող   հարաբերություններ:

7.3 Եթե սույն Համաձայնագրի որևէ մասը անվավեր ճանաչվի կամ կորցնի իր իրավական ուժը, տվյալ հատվածը պետք է մեկնաբանվի համաձայն կիրառելի օրենքների՝ հնարավորինս մոտ մնալով կողմերի սկզբնական մտադրություններին, իսկ մնացած հատվածները կպահպանեն իրենց լրիվ իրավական ուժը:

7.4 Համաձայնագրում վերնագրերի գործառույթը նախատեսված է միայն հղումներ կատարելու և միավորելու կանոններն ըստ գործունեության կամ կարգավորման առարկայի, որոնք չունեն իրավաբանական կամ պայմանագրային ուժ:

7.5 1Dram-ի կողմից  սույն Պայմանների ցանկացած իրավունքի կամ դրույթի չկիրառումը չի նշանակի այս կամ այլ դրույթներից հրաժարում: 1Dram-ը պատասխանատվություն չի կրում պարտականությունները չկատարելու համար՝ իր վերահսկողությունից դուրս գտնվող իրավիճակների պատճառով:


7.6 Դուք իրավունք չունեք փոխանցել կամ վերալիազորել սույն Պայմաններից ծագող Ձեր իրավունքները այլ անձանց, բացառությամբ 1Dram-ի նախնական գրավոր համաձայնությամբ, որոնք կարող են փոխանցվել Մեր կողմից առանց սահմանափակման: Փոխանցման դեպքում, Դուք կխախտեք սույն Պայմանները և նման գործողությունը կհամարվի անվավեր։

7.7 Մեր ստացած եկամուտները Սպասարկման կետի միջոցով ենթակա են հարկման ըստ ՀՀ օրենսդրության։