օր.`
  • Թումանյան
  • Աղայան
  • Շեքսպիր
  • Ներսը և դուրսը
  • Հեսսե
  • Մեծամոր
  • Հրանտ Մաթևոսյան
  • Մատյան Ողբերգության
  • Նարեկացի
  • Աստվածաշունչ
1 ԴՐԱՄ Մեկ դրամ աշխարհով մեկ
1 DRAM One dram worldwide
Նվիրաբերել
Դուք կարող եք սատարել 1Dram թիմին՝ փոխանցելով դրամական միջոցներ մեր հաշվեհամարին Ձեր վճարային քարտից «Նվիրաբերել» էջի վիրտուալ POS-տերմինալի միջոցով։

www.1dr.am-ը ստեղծված է գրքեր գտնելու և դրանք օնլայն փոխանակելու համար: Մենք նպատակ ունենք աջակցել ընթերցողներին՝ արագ և անվճար ձեռք բերելու իրենց որոնած գրքերը և ժամանակակից գրողներին՝ գտնելու իրենց ընթերցողներին:  

Բացի գրքերի փոխանակումից, մենք ցանկանում ենք ստեղծել բարենպաստ միջավայր ժամանակակից գրականության զարգացման համար, որի հիմքում ընկած կլինի գրողի և ընթերցողի կենդանի շփումը համացանցից դուրս՝ տարատեսակ միջոցառումների, հանդիպումների միջոցով: Այդ միջավայրը ժամանակի ընթացքում կներգրավի նաև արվեստի մյուս ոլորտների ներկայացուցիչներին և կմիավորի արվեստասերներին:

Գրքերի փոխանակման մոդելի հիմքով ծրագրել ենք աշխատեցնել զանազան ապրանքների փոխանակման համակարգ, այնուհետև հիմնադրել ընդգրկուն օնլայն առևտրային հարթակ։ Այս նպատակների իրագործմանը և զարգացմանը զուգահեռ իրականացնելու ենք սոցիալական ծրագրեր. յուրաքանչյուր մեկ միավոր ապրանքի վաճառքից գանձված մեկական դրամներից  (1 AMD) գոյացած բյուջեի  և հետագայում իրականացվելիք հանգանակությունների միջոցներով։
 

Եթե Ձեզ դուր են գալիս մեր գաղափարները՝ ունենալ օնլայն փոխանակման կայք, մեր սկզբունքները՝ պատասխանատվություն և հուսալիություն, մեր պատրաստակամությունը և հաշվետվողականությունը հանրության առջև, մեր տեսլականը՝ ստեղծել ապրանքների էլեկտրոնային փոխանակման և առևտրի իրականացման մեկ ընդհանուր հարթակ, ապա կարող եք Ձեր ներդրումն ունենալ մեր սկսնակ և հավակնություններով լի գործունեության մեջ։ Ձեր նվիրաբերած յուրաքանչյուր դրամը մեծ օգուտ և բարձր ոգևորություն կհաղորդի մեր թիմին։ Մենք նպատակ ենք հետապնդում վերաճելու էլեկտրոնային առևտրի այնպիսի հարթակի, որի միջոցով կկարողանան հանդիպել առք ու վաճառքի գործունեությամբ զբաղվողները, բեռնափոխադրողները, պահեստավորողները, ինչպես նաև մի շարք այլ ծառայություններ մատուցողներ և իրականացնել փոխշահավետ, արագ և հուսալի առևտուր: 

Նվիրաբերությունների իրականացումը և պայմանները www.1dr.am-ում
Նվիրաբերության չափը չի կարող գերազանցել ներկայացված 20,000 ՀՀ դրամը։ Խնդրում ենք մուտքագրել Ձեր նախընտրած գումարը կամ ընտրել առաջարկված չափերից  «Մուտքագրել գումարը» տողում, ապա անհրաժեշտ է համապատասխան դաշտերում լրացնել Ձեր տվյալները՝ անունը, ազգանունը, էլեկտրոնային հասցեն և այլն։ Նշեք, որ համաձայն եք «Վճարման պայմաններին» և «Կայքի քաղաքականությանը», հետո սեղմեք «Փոխանցել» կոճակը, որից հետո հարկավոր է վճարման քարտի տեսակը և լրացնել Ձեր քարտային տվյալները և սեղմել «Վճարել» կոճակը։
Մենք պարբերաբար հրապարակելու ենք հանգանակության մասնակիցների մասին տեղեկություններ։ Եթե ցանկանում եք, որպեսզի Ձեր նվիրաբերությունը տվյալ ցուցակում անանուն երևա, ապա «Նվիրաբերել» էջում Դուք կարող եք նշել «Անանուն» դաշտը։ Կայքի կողմից Ձեր նվիրաբերությունը ստացված լինելու մասին Ձեր կողմից նշված էլեկտրոնային հասցեին կուղարկվի էլեկտրոնային նամակ:

Նվիրաբերություն կարելի է կատարել 1Dram կայքում փոխանցման համար նախատեսված էջում կամ բանկային փոխանցման միջոցով: Իրականացվող փոխանցումների համար մեր գործող հաշվեհամարներն են՝
Բանկի անվանումը՝ «Ամերիա Բանկ» ՓԲԸ
Կազմակերպության անվանումը՝ «ՄԵԿ ԴՐԱՄ» ՍՊԸ
ՀՎՀՀ՝ 00905434
Կազմակերպության հաշվեհամարը (AMD)` 15700 27094400100 
Կազմակերպության հաշվեհամարը (USD)`  15700 27094400101
Կազմակերպության հաշվեհամարը (EUR)`  15700 27094400146
Կազմակերպության հաշվեհամարը (RUB)`  15700 27094400158


Ամենայն սիրով և պատասխանատվությամբ՝ 

1Dram թիմ