օր.`
  • Թումանյան
  • Աղայան
  • Շեքսպիր
  • Ներսը և դուրսը
  • Հեսսե
  • Մեծամոր
  • Հրանտ Մաթևոսյան
  • Մատյան Ողբերգության
  • Նարեկացի
  • Աստվածաշունչ
1 ԴՐԱՄ Մեկ դրամ աշխարհով մեկ
1 DRAM One dram worldwide

Անդամակցության Համաձայնագիր

Թարմացվել է 21 Հոկտեմբեր, 2017 թ.  

Բարի գալուստ 1Dram կայք (այսուհետ՝ «Մենք», «Մեր», «Մեզ», «Կայք», «Համակարգ», «Կազմակերպություն», «www.1dr.am», «www.1dram.am», «www.1dram.com»)։

Պայմանների ընդունում  

1.1 
Սույն պայամանները Անդամակցության Համաձայնագիր են 1Dram-ի կողմից առաջարկվող կանոններն (այսուհետ ՝Համաձայնագիր) ընդունելու մասին Ձեր (այսուհետ՝ «Դուք», «Ձեզ», «Ձեր», «Օգտատեր») և «ՄԵԿ ԴՐԱՄ» ՍՊ ընկերության միջև, որի հիման վրա կարող եք անվճար օգտվել Համակարգի կողմից մատուցվող ծառայություններից (այսուհետ՝ Ծառայություն)։ Կազմակերպության Ծառայությունից կարելի է օգտվել՝ բացելով Ձեր անհատական հաշիվը 
«www.1dr.am», «www.1dram.am», «www.1dram.com»-ում։ Ծառայության օգտագործումը հաստատում է, որ Դուք ընդունում եք ստորև նշված պայմանները: Եթե Դուք չեք ընդունում բոլոր պայմանները, ապա խնդրում ենք չօգտվել Ծառայությունից: Գրանցման գործընթացն իրականացնելիս՝ նշելով «Անդամակցության Համաձայնագիր»-ը և սեղմելով «Գրանցվել» կոճակը, Դուք արտահայտում եք Ձեր համաձայնությունն առ այն, որ սույն Համաձայնագիրը, Փոխանակման կանոնները, Օգտագործման պայմանները, և Գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ և միասին՝ Կայքի քաղաքականություն) հանդիսանում են Ձեզ համար իրավաբանորեն պարտավորեցնող։ Անդամակցության համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Ձեր անհատական հաշիվն ակտիվացնելուց հետո։ Սույն Համաձայնագրում չսահմանված հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ Կայքի քաղաքականությունում։  

1.2 
1Dram-ը կարող է ցանկացած ժամանակ փոխել սույն համաձայնագիրը` կատարված փոփոխությունները կայքում տեղադրելով և դրանց մասին Օգտատերերին տեղյակ պահելով: Պատշաճ կարգով ծանուցած լինելուց հետո Օգտատերերի կողմից Ծառայության օգտագործումը կհամարվի կատարված փոփոխությունների և նոր պայմանների ընդունում:
   

Ծառայություն
 

2.1 
Կայքը տրամադրվում է անվճար և անժամկետ Ծառայություն, եթե այն չընդհատվի սույն Համաձայնագրի հիման վրա։
 

2.2 «
Մեկ Դրամ» ՍՊ ընկերությունը, որի հետ Դուք Համաձայնագիր եք կնքում, ՀՀ Իրավաբանական անձանց Պետական Ռեգիստրի կողմից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված Իրավաբանական անձ է: Ընկերությունը կարող է Ձեզ հաշիվներ ներկայացնել մատուցվող ծառայությունների կամ դրանց մի մասի համար։

2.3 
Կայքի Ծառայություններից օգտվելու համար Դուք պետք է գրանցվեք Կայքում՝ որպես Օգտատեր: 1Dram-ն իրավունք է վերապահում, հետագայում, առանց կանխավ զգուշացնելու, Օգտատերերի համար դադարեցնել կամ սահմանափակել որոշակի Ծառայություններ, կամ առաջադրել այլ պայմաններ՝ ըստ 1Dram-ի հայեցողության։
 

2.4 
1Dram-ը կարող է ստեղծել, փոփոխել, բարելավել, պայմաններ առաջադրել, դադարեցնել կամ չեղարկել մատուցվող ցանկացած Ծառայություն (կամ դրա մի մասը), առանց Օգտատերերին այս մասին կանխավ զգուշացնելու, բացառությամբ վճարովի Ծառայությունների, եթե նման փոփոխություններ կարող են բացասաբար ազդել վճարովի ծառայության Օգտատերերի գոհունակության վրա։
 

2.5 
Որոշ Ծառայություններ կարող են մատուցվել 1Dram-ի հետ փոխկապակցված անձանանց կողմից՝  1Dram-ի անունից և հանձնարարությամբ։
 

2.6 
Օգտատերը, գրանցելով անհատական հաշիվ, տեղադրելով ապրանքի վերաբերյալ հայտարարություն, դրանք խմբագրելով, ապաակտիվացնելով, ջնջելով, իրականացնելով փոխանակում և այլն, օգտվում է Կայքի Ծառայությունից.
 
2.6.1 Օգտատիրոջ անհատական հաշիվ  – Թույլ է տալիս Օգտատիրոջը ցուցադրել, ապաակտիվացնել և ակտիվացնել, ջնջել և խմբագրել իր մասին հիմնական տեղեկատվությունը՝ անուն, ծննդյան ամսաթիվ, բնակության հասցե, առաջարկվող ապրանքները և այլն։
2.6.2 Ավելացնել Ապրանք – Թույլ է տալիս Օգտատիրոջը ցուցադրել, ապաակտիվացնել և ակտիվացնել, ջնջել, և խմբագրել իր ապրանքների մասին հիմնական տեղեկատվությունը՝ անուն, ապրանքի նկարագրություն, տեխնիկական բնութագիր, ապրանքի նկարներ այլն։
2.6.3 Խմբագրել - Թույլ է տալիս Օգտատիրոջը խմբագրել իր և իր կողմից տեղադրևված ապրանքների մասին տեղեկատվությունը։
2.6.4 Ապաակտիվացնել/ակտիվացնել - Թույլ է տալիս Օգտատիրոջը ապաակտիվացնել և ակտիվացնել իր և իր կողմից տեղադրված ապրանքների մասին տեղեկատվությունը։
2.6.5 Ջնջել - Թույլ է տալիս Օգտատիրոջը ջնջել իր և իր կողմից տեղադրված ապրանքների մասին տեղեկատվությունը։
2.6.6 Փոխանակել - Թույլ է տալիս Օգտատիրոջը փոխանակել իր կողմից տեղադրված ապրանքներն այլ Օգտատերերի կողմից տեղադրված ապրանքների հետ։
2.6.7 Հաստատել (փոխանակումը) -  Թույլ է տալիս Օգտատիրոջը հաստատել փոխանակումը իր կողմից տեղադրված ապրանքներն այլ Օգտատերերի կողմից առաջարկված փոխանակվող ապրանքների հետ։
2.6.8 Մերժել (փոխանակումը) -  Թույլ է տալիս Օգտատիրոջը մերժել փոխանակումը իր կողմից տեղադրված ապրանքներն այլ Օգտատերերի կողմից առաջարկված փոխանակվող ապրանքների հետ։  

2.7 
Գրանցվելով Կայքում` Օգտատիրոջը տրամադրվում է ID հաշիվ, Օգտատիրոջ անունը՝ էլ. փոստի հասցեն և գաղտնաբառ (վերջինս ընտրվում է Օգտատիրոջ կողմից, և հասանելի է միայն նրան), որով հնարավորություն է տրվում Օգտատիրոջը մուտք գործել Կայք: Օգտատերը պատասխանատվություն է կրում իր ID հաշվի, Օգտատիրոջ անունը՝ էլ. փոստի հասցեն, և գաղտնաբառի գաղտնիության համար և այլ անձանց դրանք փոխանցելու դեպքում դրանից բխող բոլոր հնարավոր ռիսկերը:
 

2.8 
Օգտատերն իր ID հաշիվը, Օգտատիրոջ անունը՝ էլ. փոստի հասցեն, կամ դրա  գաղտնաբառը չհիշելու դեպքում կարող է այն վերականգնել Կայքում սահմանված կարգով:
   

Փոխանակման կանոններ
 

3.1 
Փոխանակող կողմերի իրավունքներն ու պարտականությունները.

3.1.1 Կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին, որպես սեփականություն, հանձնել ապրանք (այսուհետ՝ Գույք, Գիրք) այլ ապրանքի փոխարեն:
3.1.2  Կողմերը պարտավորվում են միմյանց փոխանցել Կայքում նշված տեսակի և որակի գույքը:
3.1.3 Փոխանակության դեպքում կողմն իրավունք ունի պահանջելու իրեն հանձնել Կայքում նշված տեսակի և որակի ապրանք, հակառակ դեպքում իրավունք ունի չընդունելու ապրանքը և չհանձնելու սեփականության իրավունքով իրեն պատկանող ապրանքը:
3.1.4 Փոխանակության նկատմամբ կիրառվում են առք ու վաճառքի կանոնները, եթե այլ բան չի նախատեսվում սույն գլխում  կամ չի հակասում փոխանակության էությանը:
3.1.5 Փոխանակության դեպքում կողմերից յուրաքանչյուրը համարվում է այն ապրանքի վաճառողը, որը նա պարտավորվում է հանձնել, և այն ապրանքի գնորդը, որը նա պարտավորվում է փոխանակությամբ ընդունել:  

3.2 
Փոխանակության դեպքում 1Dram կայքի իրավունքները և պարտականությունները.

3.2.1 1Dram-ը` որպես միջնորդ, պարտավոր է ապահովել փոխանակողների` մեկը մյուսին կապվելու հնարավորությունը, եթե փոխանակման առաջարկը հաստատել են երկու կողմերը:
3.2.2 Կայքը՝ որպես միջնորդ, պարտավոր է ապահովել օգտատիրոջ կողմից տեղադրված փոխանակման ենթակա ապրանքների հրապարակումը, եթե ապրանքները զետեղվել են Կայքի կանոնակարգին համապատասխան։
3.2.3  Կայքն իրավունք ունի թույլ չտալու իրականացնել կամ հեռացնել համակարգից փոխանակման ենթակա ապրանքների հրապարակումը, եթե դրանց մասին տեղեկատվության ներբեռնումը կատարվել է Կայքի կանոնակարգի խախտմամբ, մասնավորապես, այն դեպքերում, երբ հայտարարությունը տեղադրվել է պարտադիր պայմանների էական խախտմամբ:
3.2.4 Կայքը պատասխանատու չէ և չի փոխհատուցում փոխանակվող ապրանքի որակի համար:    

Օգտատիրոջ պարտականությունները


4.1 
Օգտատերը պարտավորվում է ներկայացնել իր (անուն, ազգանուն,    ծննդյան տարեթիվը, նկարը և այլն) և առաջարկվող ապրանքի վերաբերյալ սպառիչ, ճիշտ և ամբողջական տեղեկատվություն:
 

4.2 
Օգտատերը պետք է ձեռնպահ մնա.

4.2.1 Կեղծ ինֆորմացիայի տարածումից, ապրանքներին կեղծ առաջարկներ անելուց, գողացված կամ կեղծված ապրանքների վաճառքից, ինչպես նաև այլ ապրանքների  վաճառքի հայտարարություններ տեղադրելուց, որոնց շրջանառությունը արգելված կամ սահմանափակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:
4.2.2 Այլ Օգտատերերի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատովորող գործողություններից, ինչպես նաև վերջիններիս մտավոր սեփականության օբյեկտ համարվող ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների, գործարարական ծրագրերի (բիզնես պլան) և այլն ապօրինի օգտագործումից:
4.2.3 Այնսպիսի գործողությունների կատարումից, որոնք կվնասեն այլ Օգտատերերի կամ Կայքի իրավունքները կամ օրինական շահերը:
4.2.4 Կեղծ անուն-ազգանունով, կեղծ տեղեկատվությամբ և փաստաթղթերով կամ այլ անձի փոխարեն ներկայանալուց։
4.2.5 Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, միջազգային պայմանագրերով և գործարար շրջանառությամբ նախատեսված որևէ ապօրինի գործողություն կատարելուց` ներառյալ անբարեխիղճ մրցակցությունից, կեղծ գովազդից, սպառողների իրավունքների խախտումներից և այլնից:
4.2.6 Այնպիսի տեղեկատվության տարածումից, որն իր մեջ պարունակում է պոռնոգրաֆիայի, սեռական կամ այլ տեսակի շահագործման տարրեր, ինչպես նաև այնպիսի տեղեկատվություն, որը կազդի անչափահասների առողջ դաստիարակության վրա:
4.2.7 Ցանկացած տեսակի տեղեկատվության տարածումից, որն իր մեջ պարունակում է խտրականություն անկախ սեռից, ռասսայից, մաշկի գույնից, դավանանքից, սոցիալական դիրքից, սեռական կողմնորոշումից և այլնից:
4.2.8 Օգտատերերը պետք է նաև ձեռնպահ մնան նաև այնպիսի ծրագրերի և միջոցների օգտագործումից, որոնց միջոցով կխափանվի Կայքի աշխատանքը կամ Կայքի կողմից անհնար կլինի իրականացնել վերջինիս կառավարումը։    

Կայքի իրավունքները և պարտականությունները
 

5.1 
Կայքը պարտավորվում է.
5.1.1 Ապահովել կողմերի անձնական տվյալների գաղտնիությունը, և դրանք՝ առանց Օգտատիրրոջ համաձայնության  չտրամադրել այլ անձանց՝  բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Ավելի մանրամասն տե՛ս հետևյալ հղումով՝ Գաղտնիության կանոնակարգ։
5.1.2 Նպաստել և ապահովել Օգտատերերի միջև բաց, ազնիվ և գործարար սովորույթներին համապատասխան հաղորդակցությունը:
5.1.3 Կայքը պարտավորություն է կրում ապահովել Օգտատերերի անձնական տվյալների գաղտնիությունը և կրում է դրանից բխող հետևանքների պատասխանատվությունը, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ անհնար է եղել ապահովել անձնական տվյալների գաղտնիությունը:  

5.2 
Կայքն իրավունք ունի.

5.2.1 Փոփոխություններ կատարել Օգտատերերի հայտարարության մեջ` չխախտելով դրա բովանդակությունը և նախազգուշացնելով նրան, եթե տվյալ հայտարարությունը չի բավարարում Կայքի տեխնիկական պահանջներին:
5.2.2 Հեռացնել Կայքի համապատասխան մասում թողնված մեկնաբանությունները, եթե դրանք խախտում են Կայքի կամ դրա Օգտատերերի կամ երրորդ անձանց իրավունքները և օրինական շահերը:  

5.3 
Օգտատերերի կողմից սույն համաձայնագրի և հավելվածների կետերի, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավախախտումների դեպքում Կայնք իրավունք ունի կիրառել հետևյալ պատժամիջոցներից մեկը՝  ըստ կատարված խախտման ծանրության աստիճանի.

5.3.1 Նախազգուշացնել Օգտատիրոջը կատարված խախտման մասին։
5.3.2 Հեռացնել Օգտատիրոջ հայտարարությունը։
5.3.3 Արգելափակել Օգտատիրոջը և արգելել Կայքի ընձեռնած     ծառայություններից  օգտվելու հետագա հնարավորությունից:  

5.4 
Կայքը պատասխանատվություն չի կրում կայքում տեղ գտած ապրանքների և ծառայությունների որակի, քանակի, բաղադրության և այլնի կապակցությամբ, և վերջինիս վերաբերյալ ողջ պատասխանատվությունը և հնարավոր ռիսկերը կրում է հայտարարություն տեղադրած Օգտատերը:
   

Հեղինակային իրավունքներ
 

6.1 
1Dram-ն իր տրամադրած ծառայությունների միակ և լիիրավ սեփականատերն է:
  

6.2 Կայքի ֆիրմային անվանումը, ապրանքային նշանը, ծրագրերը համարվում են վերջինիս սեփականությունը, և արգելվում է դրանց օգտագործումը, տնօրինումը այլ անձանց կողմից`առանց 1Dram-ի թույլտվության:    

Ընդհանուր դրույթներ
 

7.1 
Սույն Համաձայնագիրը ներկայացնում է Ձեր և 1Dram-ի միջև կնքված ողջ համաձայնագիրը, և սույնով կարգավորվում է Ձեր կողմից Ծառայությունների օգտագործումը: Այն վրագրում է նույն թեմային առնչվող բոլոր նախորդ համաձայնագրերը, որոնք կնքվել են Ձեր և 1Dram-ի միջև:
 

7.2 
1Dram-ը և Դուք հանդիսանում եք որպես անկախ կապալառուներ, և սույն պայմանագրով նախատեսված չէ, համատեղ գործընկերություն կամ գործատու-աշխատող   հարաբերություններ:
 

7.3 
Եթե սույն Համաձայնագրի որևէ մասը անվավեր ճանաչվի կամ կորցնի իր իրավական ուժը, տվյալ հատվածը պետք է մեկնաբանվի համաձայն կիրառելի օրենքների՝ հնարավորինս մոտ մնալով կողմերի սկզբնական մտադրություններին, իսկ մնացած հատվածները կպահպանեն իրենց լրիվ իրավական ուժը:
 

7.4 
Կանոնակարգում վերնագրերի գործառույթը նախատեսված է միայն հղումներ կատարելու և միավորելու կանոններն ըստ գործունեության կամ կարգավորման առարկայի, որոնք չունեն իրավաբանական կամ պայմանագրային ուժ:
   

7.5 
1Dram-ի կողմից  սույն Պայմանների ցանկացած իրավունքի կամ դրույթի չկիրառումը չի նշանակի այս կամ այլ դրույթներից հրաժարում: 1Dram-ը պատասխանատվություն չի կրում պարտականությունները չկատարելու համար՝ իր վերահսկողությունից դուրս գտնվող իրավիճակների պատճառով:
 

7.6 
Դուք իրավունք չունեք փոխանցել կամ վերալիազորել սույն Պայմաններից ծագող Ձեր իրավունքները այլ անձանց, բացառությամբ 1Dram-ի նախնական գրավոր համաձայնությամբ, որոնք կարող են փոխանցվել Մեր կողմից առանց սահմանափակման: Փոխանցման դեպքում, Դուք կխախտեք սույն Պայմանները և նման գործողությունը կհամարվի անվավեր: