օր.`
  • Թումանյան
  • Աղայան
  • Շեքսպիր
  • Ներսը և դուրսը
  • Հեսսե
  • Մեծամոր
  • Հրանտ Մաթևոսյան
  • Մատյան Ողբերգության
  • Նարեկացի
  • Աստվածաշունչ
1 ԴՐԱՄ Մեկ դրամ աշխարհով մեկ
1 DRAM One dram worldwide

Ինչպես օգտվել


Ինչպես գրանցվել համակարգում

«Գրանցում» կոճակը սեղմելուց հետո կբացվեն անձնական տվյալները լրացնելու դաշտեր (լրացվող տեղեկատվությունը պետք է համապատասխանի իրականությանը, որոնց մեջ կան ոչ պարտադիր և պարտադիր դաշտեր ՝  «*»), որից հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցվել» կոճակը։ Գործողությունից հետո անցեք Ձեր էլ. հասցե։ Համապատասխան հղումը սեղմելով էլ. հասցեից կտեղափոխվեք «Խմբագրել իմ հաշիվը» էջը, որտեղ անհրաժեշտ է լրացնել բոլոր պարտադիր դաշտերը  և սեղմել «Պահպանել» կոճակը։ Այսպիսով կակտիվացնեք Ձեր անհատական հաշիվը։
Լրացում։ «Գրանցում» կոճակը գտնվում է Կայքի վերին աջ հատվածում, իսկ մոբայլ տարբերակների դեպքում Մենյուի՝ «», վերին ձախ հատվածում։ Կայքում ընտրված լեզուն պարտադրում է, որպեսզի Ձեր անհատական տվյալները մուտքագրեք համապատասխան տառատեսակով։ Գրանցում կարող եք կատարել նաև Facebook և LinkedIn սոցիալական կայքերի միջոցով։
_________________________________

Ինչպես մուտք գործել համակարգ
«Մուտք» կոճակը սեղմելուց հետո կբացվեն օգտատիրոջ էլ. հասցեի և գաղտնաբառի համար նախատեսված դաշտերը, որտեղ անհատական տվյալները լրացնելուց հետո անրաժեշտ է սեղմել «Մուտք գործել» կոճակը։
Լրացում։ «Մուտք» կոճակը գտնվում է Կայքի վերին աջ հատվածում, իսկ մոբայլ տարբերակների դեպքում Մենյուի՝  «», վերին ձախ հատվածում։ Մուտք գործել կարող եք նաև Facebook և LinkedIn սոցիալական կայքերի միջոցով։
_________________________________

Ինչպես խմբագրել օգտատիրոջ տվյալները
«Իմ հաշիվը» կոճակը սեղմելուց հետո կբացվի համապատասխան Մենյու՝ «», որի վերին հատվածում գտնվում է «Խմբագրել իմ հաշիվը» կոճակը։ Սեղմելուց հետո կհայտնվեք «Խմբագրել իմ հաշիվը» էջում, որտեղ գտնվում են Ձեր անձնական տվյալները։
Խմբագրումն սկսելու համար անհրաժեշտ է ակտիվացնել «Խմբագրել» կարմիր կոճակը, որը գտնվում է վերին կենտրոնական մասում։ Սեղմելուց հետո այն կդառնա ակտիվ՝ կապույտ կոճակ, որից հետո հնարավոր է փոփոխել կամ լրացնել օգտատիրոջ մասին տեղեկությունները՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվ, նկար, բնակության վայր, անձնագրային տվյալներ, էլ հասցե, հեռախոսահամար, գաղտնաբառ, իմ մասին տողում գրված տեղեկատվությունը։ Վերջում սեղմել «Հաստատել» կոճակը։
Լրացում։ «Իմ հաշիվ» կոճակը գտնվում է Կայքի վերին աջ հատվածում, իսկ մոբայլ տարբերակների դեպքում Մենյուի՝ «», վերին ձախ հատվածում։ Կայքում ընտրված լեզուն պարտադրում է, որպեսզի Ձեր անհատական տվյալները մուտքագրեք համապատասխան տառատեսակով։ Facebook և LinkedIn սոցիալական կայքերի միջոցով գրանցված օգտատերերը չեն կարող փոխել անունը, ազգանունը, նկարը և էլ. հասցեն։
_________________________________

Ինչպես ներբեռնել գիրք
«Իմ գրքերը» կոճակը սեղմելուց հետո կբացվի համապատասխան էջը, որտեղ գտնվում է «Ավելացնել» կոճակը։ Կոճակը սեղմելուց հետո կբացվի գրքի հայտարարության անհատական էջը, որտեղ կան լրացման համար համապատասխան դաշտեր։ Դաշտերը լրացնելուց հետո սեղմել «Պահպանել» կոճակը։
Լրացում։ «Իմ գրքերը» կոճակը գտնվում է «Իմ հաշիվը» բաժնում, որտեղ մուտք գործելուց հետո Կայքի ձախ հատվածում, իսկ մոբայլ տարբերակների դեպքում Մենյուի՝ «», երկրորդ տողում։ Կայքում ընտրված լեզուն պարտադրում է, որպեսզի Ձեր գրքի անհատական տվյալները մուտքագրեք համապատասխան տառատեսակով։ Այն թույլ է տալիս տեղադրել գրքի մասին հայտարարությունը  երեք լեզուներով։
_________________________________

Ինչպես խմբագրել գրքի մասին տեղեկությունը
Սեղմել «Իմ գրքերը» կոճակը, որից հետո կբացվի Ձեր ներբեռնած գրքերի էջը։ Ներբեռնած գրքերի մասին տողերից ընտրեք այն գիրքը, որը ցանկանում եք խմբագրել։ Տվյալ պատուհանի դիմաց նշեք «v» և վերին կամ ստորին հատվածում սեղմեք «Խմբագրել» կոճակը, այնուհետև կհայտնվեք տվյալ գրքի հայտարարության անհատական էջում, որտեղ կարող եք  խմբագրել գրքի մասին տեղեկատվության համապատասխան դաշտերը։ Վերջում սեղմեք «Հաստատել» կոճակը։
Լրացում։ Կայքում ընտրված լեզուն պարտադրում է, որպեսզի Ձեր գրքի անհատական տվյալները մուտքագրեք համապատասխան տառատեսակով։ Այն թույլ է տալիս տեղադրել գրքի մասին հայտարարությունը  երեք լեզուներով։
_________________________________

Ինչպես փոխել լեզուն
Կայքի վերին աջ հատվածում է գտնվում լեզուները փոխելու կոճակը, որն անհրաժեշտ է սեղմել և ընտրել ցանկալի լեզուն։ Մոբայլ տարբերակում՝ այցելել Մենյու՝ «»։
Լրացում։ Կայքում ընտրված լեզուն պարտադրում է, որպեսզի Ձեր գրքի անհատական տվյալները մուտքագրեք համապատասխան տառատեսակով։ Այն թույլ է տալիս տեղադրել գրքի մասին հայտարարությունը երեք լեզուներով։
_________________________________

Ինչպես փոխանակել գիրք
Փոխանակման համար անհրաժեշտ է մուտք գործել կայք և ունենալ համակարգում ավելացրած գիրք փոխանակման համար: Հետո գտնել համակարգի բազայում ցանկալի գիրք և սեղմել «Փոխանակել» կոճակը։ Այնուհետև կբացվի համապատասխան պատուհան, որտեղ առկա են Ձեր տեղադրած գրքերը։ Ընտրում եք փոխանակության առաջարկի Ձեր գիրքը՝ նշելով «v» և սեղմում «Հաստատել» կոճակը։
Այդ գիրքը ներբեռնած օգտատիրոջը կգնա ծանուցում, որտեղ կտեսնի Ձեր հայտը փոխանակման մասին։ Օգտատերը հնարավորություն ունի մերժել կամ հաստատել Ձեր ուղարկած հայտը։ Միայն հաստատելու պարագայում Դուք և օգտատերը կստանաք միմյանց կոնտակտային տվյալները, որով կարող եք պայմանավորվել ու փոխանցել գրքերը։
_________________________________

Ինչպես տեսնել փոխանակման հայտերը
Փոխանակման հայտերը տեսնելու համար անհրաժեշտ է մուտք գործել Ձեր անհատական հաշիվ, այցելել «Իմ հաշիվ» բաժինը, այնուհետև՝ «Ծանուցումներ» էջի «Առաջարկներ» պատուհանը։ 
_________________________________

Ինչպես տեսնել իմ նվիրաբերությունները
Կայք մուտք գործելուց հետո «Իմ հաշիվ» բաժնում կա «Իմ նվիրաբերությունները» էջը, որտեղ մուտք գործելիս բացվում է համապատասխան տողը, որում գրված է Ձեր հաշվից Կայքին կատարած հանգանակությունների ընդհանուր թիվը։
_________________________________

Ինչպես տեսնել իմ մասնակցած կամ գալիք միջոցառումները
Կայք մուտք լինելուց հետո «Իմ հաշիվ» բաժնում է գտնվում «Իմ միջոցառումներ» էջը, որտեղ տեսանելի են մասնակցած միջոցառումները և գալիք միջոցառումները։
_________________________________

Ինչպես փնտրել գիրք
Կայքի վերին ձախ հատվածում որոնման համար նախատեսված տողում լրացրեք գրքի անվանումը կամ բանալի բառը, որով ցանկանում եք գտնել գիրքը և սեղմեք խոշորացույց «ϙ» նշանի վրա։
_________________________________

Ինչպես հասանելի դարձնել ավելացրած գիրքը փնտրողին
Գիրք ավելացնելիս կտեսնեք «Բանալի բառեր» տողը, որտեղ կարող եք ավելացնել այն բառերը, որոնք բնութագրում են Ձեր գիրքը և դուք կարծում եք, որ տվյալ գիրքը, գրքում առկա նյութը կամ պատկերը որոնողը կփնտրի տվյալ բառերով։ Բանալի բառերը կարող եք ավելացնել աջ հատվածում՝ «+» կոճակին սեղմելով։ Ավելացնելուց հետո չմոռանաք սեղմել «Պահպանել» կոճակը։
_________________________________

Ինչպես կատարել առաջարկություն կամ բողոք Կայքին
Կայքի ստորին հատվածի կենտրոնական մասում է տեղակայված «Առաջարկություններ և բողոքներ» կոճակը, որը սեղմելուց հետո կբացվեն համապատասխան դաշտեր Ձեր տվյալների և առաջարկությունների ու բողոքի լրացման համար։
_________________________________

Ինչպես տեսնել կայքի քարտեզը

Կայքի ստորին աջ հատվածում է գտնվում «Կայքի քարտեզ» կոճակը, որը սեղմելիս բացվելու է կայքի քարտեզի էջը։
_________________________________

Ինչպես ներբեռնել և խմբագրել գրքի (ապրանքի) նկարը

Նկար ներբեռնելու համար մուտք գործեք Ձեր անհատական հաշիվ, այցելեք «Իմ գրքեր» բաժին նշեք այն գրքի դիմաց, որի նկարը ցանկանում եք ներբեռնել կամ խմբագրել, այնուհետ սեղմեք «Խմբագրել» կոճակը։ Գրքի անհատական էջում սեղմեք «+» կոճակը, ապա սեղմեք բացված պատուհանի վրա, որից հետո Ձեր համակարգչում կամ մոբայլում ընտրեք նկարը և ներբեռնեք այն։ Ներբեռնվող նկարի ցանկալի չափսերն են՝ 284x384 px համամասնությամբ։ Դուք կարող եք ներբեռնել առավելագույնը չորս նկար։ Վերջում սեղմեք «Հաստատել» կոճակը։

_________________________________

Ինչպես ներբեռնել և խմբագրել Անհատական հաշվի նկարը
Նկար ներբեռնելու համար մուտք գործեք Ձեր անհատական հաշիվ, այցելեք «Իմ հաշիվ» բաժինը, այնուհետ սեղմեք «Խմբագրել իմ հաշիվը» կոճակը։ Ակտիվացրեք «Խմբագրել» կարմիր կոճակը։ Այնուհետև սեղմեք նկար տեղադրելու համար նախատեսված՝ բացված պատուհանի վրա, որից հետո Ձեր համակարգչում կամ մոբայլում ընտրեք նկարը և ներբեռնեք այն։ Ներբեռնվող նկարի ցանկալի չափսերն են՝ 240x240 px համամասնությամբ։ Անհատական հաշվում կարող եք ներբեռնել մեկ նկար։ Վերջում սեղմեք «Պահպանել» կոճակը։

_________________________________

Կա՞ն վճարներ գրանցվելու համար
Ո՛չ
_________________________________

Կա՞ն վճարներ փոխանակելիս

Ո՛չ
_________________________________

Ինչ չափսերով գրքերի  նկար ներբեռնել

Գրքերի համար ներբեռնվող նկարի ցանկալի չափսերն են՝ 284x384 px համամասնությամբ։  
_________________________________

Ինչ չափսերով ապրանքների նկար ներբեռնել
Ապրանքերի համար ներբեռնվող նկարի ցանկալի չափսերն են՝ 284x284 px համամասնությամբ։  
_________________________________

Ինչ չափսերով Անհատական հաշվի նկար ներբեռնել

Անհատական հաշվում ներբեռնվող նկարի ցանկալի չափսերն են՝ 240x240 px համամասնությամբ։  
_________________________________

Ինչու փոխանակել

Քանի որ մենք ինքներս ցանկանում ենք անվճար և արագ գտնել ու ձեռք բերել գրքեր, որոնք չունենք, հետևաբար հնարավորություն ենք ստեղծել այլ մարդկանց համար՝ կիսվել իրենց գրքերով և չօգտագործվող կամ արդեն կարդացված գրքերը փոխանակել այլ մարդկանց հետ, ովքեր ունեն դրանց կարիքը։  
_________________________________

Ինչու 1Dram

Մեկ դրամը համարում ենք պատասխանատվություն։ Յուրաքանչյուր միավոր դրամին, որը կվաստակենք մեր գործունեությունից, կվերաբերվենք պատասխանատվությամբ։ Մեկական դրամներ կհավաքագրվեն Կայքի առևտրային բաժինը գործարկելուց հետո՝ յուրաքանչյուր միավոր ապրանքի դիմաց՝ 1 դրամ սկզբունքով, որոնց հավաքագրումից հետո ձևավորված բյուջեն կծառայեցնենք սոցիալական ծրագրերի։ Մեր գործունեության հնարավորություները մեծանալու դեպքում հանձն կառնենք մեր գործարարների համար ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ, ինչպես նաև դուրս գալ ՀՀ սահմաններից՝ խթանելով արտահանմանը։  
_________________________________

Ինչ է խորհրդանշում լոգոն

Մեր լոգոն խորհրդանշում է Մեկ դրամի տարածումն ամբողջ աշխարհում։
_________________________________

Ինչու սպիտակ, կարմիր և կապույտ

Պատասխանատվություն, Արագություն և Հուսալիություն
_________________________________

Ինչու է նշանաբանը «Մեկ դրամ՝ աշխարհով մեկ»

Մենք պայքարում ենք, որպեսզի Մեկ դրամը տարածվի աշխարհով մեկ և փոխանակում իրականանա աշխարհով մեկ, ինչպես նաև մեծ հորիզոններ բացվեն ՀՀ-ում գործող փոքր ու միջին ձեռնարկատերերի և սկսնակ բիզնեսների համար։
_________________________________

Քանի լեզվով է գործում կայքը

Կայքը գործում է երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։