օր.`
  • Թումանյան
  • Աղայան
  • Շեքսպիր
  • Ներսը և դուրսը
  • Հեսսե
  • Մեծամոր
  • Հրանտ Մաթևոսյան
  • Մատյան Ողբերգության
  • Նարեկացի
  • Աստվածաշունչ
1 ԴՐԱՄ Մեկ դրամ աշխարհով մեկ
1 DRAM One dram worldwide
Բարի գալուստ 1Dram կայք

1Dram-ը համատեղ պատասխանատվության և գործընկերային հարաբերությունների ազատ հարթակ է: Մենք, գնահատելով գիտելիքի ուժն ու արժեքը, ստեղծել ենք էլեկտրոնային փոխանակման կայք, որի միջոցով հնարավոր է կատարել տարատեսակ գրքերի փոխանակում՝ առանց սահմանների և սահմանափակումների։

www.1dr.am-ի այցելուները, անդամակցությունից հետո, հնարավորություն ունեն զետեղել իրենց գրքերի մասին հայտարարություններ, որոնցով կարող են փոխանակություն կատարել այլ օգտատերերի կողմից առաջարկվող գրքերի հետ՝ գիրք գրքի դիմաց սկզբունքով: Այսպիսով՝ արագ և հեշտ կերպով կարելի է ընտրել համակարգում եղած նախընտրելի գիրքը և կատարել փոխանակում։ Փոխանակումը հաստատելով՝ փոխանակման կողմ հանդիսացող օգտատերերը համակարգի կողմից ստանում են միմյանց կոնտակտները և համացանցից դուրս փոխանցում գրքերն իրար։ Հետևաբար կարելի է ասել, որ կայքը նաև կնպաստի նոր ծանոթություններին և շփումներին։

1Dram-ի էլեկտրոնային փոխանակման քաղաքականությունը միտված է գրքերին կյանք տալուն, գրողներին ավելի լայն սոցիալական տարածքներ դուրս բերելուն, ինչպես նաև ժամանակակից գրողին և ժամանակակից ընթերցողին միմյանց հետ ծանոթացնելուն: Կայքը կխթանի ընթերցանության և գրականության տարածմանը, ինչպես նաև կստեղծի նպաստավոր միջավայր ընթերցողների, գրասերների և բոլոր հետաքրքրված մարդկանց համար: Այս նպատակները իրագործելու համար մենք կազմակերպում ենք արտահամացանցային միջոցառումներ և ընձեռում կենդանի շփման հնարավորություն՝ ձևավորելու համապատասխան միջավայրը: Բացի ժամանակակից գրականությունից, www.1dr.am-ը խթանում է մշակույթի այլ ճյուղերի տարածմանը ևս:

1Dram կայքից կարող են օգտվել բոլոր ցանկացողները, քանի որ այստեղ գրանցվելն ու օգտվելն անվճար է և հարմարավետ: Մեր բոլոր նախագծերը և ծրագրերը հասանելի են հանրության համար: Մենք պատրաստ ենք լսել և քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի մեր նպատակների իրագործմանը, և համագործակցել այն անձանց և կազմակերպությունների հետ, ովքեր ցանկանում են մաս դառնալ մեր նախաձեռնություններին և ծրագրերին:

Գիտելիքահեն և վստահելի գործընկերությունը հետագայում կծառայի որպես բազիս՝ տարատեսակ ու բազմաքանակ ապրանքների՝ փոխշահավետ պայմաններով ձեռքբերման համար, որը կկրկնի գրքերի փոխանակման մոդելը: Այնուհետև կայքը կգործի նաև որպես էլեկտրոնային առևտրի հարթակ: 1Dram-ը էլեկտրոնային առևտրի ժամանակ վաճառված յուրաքանչյուր մեկ միավոր ապրանքի դիմաց կգանձվի ընդամենը մեկ դրամ գումար: Հավաքագրված գումարը ծառայելու է բացառապես սոցիալական ծրագրերի իրականացմանը, որին կարող են հետևել, ինչպես նաև մասնակից դառնալ մեր բոլոր գործընկերները, այցելուները և շահագրգիռ այլ անձինք:

Մեր գործունեությունը բաց է և թափանցիկ: Մենք պատասխանատվություն ենք ստանձնում մեր յուրաքանչյուր քայլի համար հանրության և կայքի բոլոր օգտատերերի առջև:

Ամենայն սիրով և պատասխանատվությամբ՝

1Dram թիմ